Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Շտապօգնության 1 մեքենայով «յոլա է գնում» շուրջ 30 համայնք

Հասարակություն

Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում գործում է շտապօգնության մեկ մեքենա, որը սովետական «ՈՒԱԶ» է և դեռևս այդ տարիներից սպասարկում է ոչ միայն Մասիսի շրջանը, այլ նաև հարակից 27 գյուղերը՝ չունենալով բժշկական որևէ սարքավորում: Ավելի ստույգ՝ բժշկական կենտրոնն ունի 2 մեքենա, սակայն մեկը տևական ժամանակ է՝ անսարք է, իսկ չնորոգելու պատճառաբանությունն արդեն կա՝ «նոր մեքենաներ են բերվելու էլի, ըմբռնումով է պետք մոտենալ»:

Մինչ համապատասխան գերատեսչություններն ըմբռնումով մոտենալու խրատներ են տալիս, մեր խմբագրությունում անընդհատ ահազանգեր ենք ստանում թե՛ Մասիս քաղաքից, և թե՛ հարակից շրջանի համայնքներից: Բնակիչները բողոքում են շտապօգնության մեքենաների բացակայության, ուշացման, ինչպես նաև անհրաժեշտ սարքեր չունենալու համար: Բնակիչները նշում են նաև, որ մեքենայի ուշացման հետևանքով հիվանդները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվում։ «Քանի տարի է՝ այս վիճակն է, ինչքա՞ն պիտի մարդ վատանա, մահվան շեմին կանգնի էս մեքենայի պատճառով»,-ասաց Մասիսի բնակչուհի Կարինեն։

Մասիսի հիվանդանոցի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չկարողացավ ճշգրիտ նշել, թե իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատության շտապօգնության մեքենան, բացի Մասիսից, քանի համայնքի է սպասարկում: Իսկ այն հարցին, թե ինչու է մյուս մեքենան անսարք այն դեպքում, երբ սովետական «ՈՒԱԶ»-ը չի հասցնում սպասարկել, պատասխանեց. «Դե մի քիչ հետո նոր մեքենաներ ենք ստանալու, ես մեքենայի մասնագետ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչու է անսարք, ինձանից առաջ էլ է անսարք եղել, փորձել եմ նորոգել, բայց միջոցները չեն հերիքել»:

Հիվանդանոցի տնօրենը փոխանցեց, որ այդ խնդրի մասին նույնիսկ չի տեղեկացրել մարզպետարան, պատճառաբանելով, թե նոր է այդ պաշտոնին: Այն դիտարկմանը, թե պարբերաբար մարդիկ են վատանում տարբեր համայնքներում, իսկ մեկ մեքենան չի հասցնում սպասարկել, տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ զբաղված էր:

Արարատի մարզպետի խորհրդական Արմեն Բաղիրյանն էլ մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ վիճակն իրոք նախանձելի չէ. «Մի կերպ յոլա են գնում բնակիչները, մինչև շտապօգնության նոր մեքենաները կհասնեն, ու արդեն ամեն ինչ լավ կլինի: Դե, նորմալ ա, կարծում եմ, մեկը մեկին օգնելով՝ հասցնում են, ըմբռնումով է պետք մոտենալ»,-ասաց մարզպետի խորհրդականը և հավելեց, որ մարզում տվյալ խնդիրը տարածված է, իսկ թե ինչու քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ՝ «ոչ ոք չգիտի»:

Նշենք, որ Արարատի մարզի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն պետ Սուսաննա Կտրակյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել։

Հավելենք՝ նույն վիճակում է նաև Արտաշատի բժշկական կենտրոնը՝ գործում է մեկ մեքենա՝ սպասարկում շուրջ 30 համայնքի: Այստեղ էլ մյուս մեքենաներն անսարք են: Մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում դրանք վերանորոգելու ուղղությամբ:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 5-ին Չինաստանից բերված շտապօգնության մեքենաները հանդիսավոր արարողությամբ կբաշխվեն մարզերին և մայրաքաղաքին: Իսկ ինչ վերաբերում է փաստին, որ շուրջ 30 համայնք սպասարկվում է 1 մեքենայով, Եղիազարյանը նշեց, որ այդ խնդիրներով զբաղվում են մարզպետարանները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Չինաստանից Հայաստան հասավ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը նվիրատվություն էր մեր գործընկեր պետության կողմից, իսկ մնացած խմբաքանակները Հայաստան կհասնեն մոտ ապագայում։

Արմինե Միքայելյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված