Կան շատ ուժեղ թիմեր, բայց «Ռեալ»-ը միշտ լինելու է ֆավորիտների թվում. Բենզեմա
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայից իրենց ակնկալիքներից և նշել, որ պայքարելու են տիտղոսի համար:
«Սա բարձրակարգ մրցաշար է: Այստեղ յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է, յուրաքանչյուրում էլ դժվար է հաղթելը, բայց ես հենց այդ եմ սիրում Չեմպիոնների լիգայում:
«Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Յուրաքանչյուր տարի մենք պետք է հաջողության հասնենք:
Գիտենք, որ կան շատ ուժեղ թիմեր, բայց «Ռեալ»-ը միշտ լինելու է ֆավորիտների թվում: Մեր թիմի նպատակն է՝ փորձել հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք»,-Բեմզեմայի խոսքը մեջբերում է As-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)