Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Sarajyan trainings-ի հրավերով Ռադիսլավ Գանդապասը կգա Երևան

Հայաստան

Սեպտեմբերի 28-ին Sarajyan trainings-ի հրավերով առաջին անգամ Երևան է ժամանում Հայաստանում ամենահայտնի և տիտղոսակիր բիզնես-թրեյներ Ռադիսլավ Գանդապասը։ Լիդերության և հռետորության մասնագետը միակն է ՌԴ-ում, ով երեք տարի անընդմեջ ստացել է «Տարվա թրեյներ» մրցանակը։ ՌԴ-ում առաջնորդության ամենահայտնի մասնագետը 9 գրքի հեղինակ է, որոնք հրատարակված են 5 լեզուներով։ «Ռունետ 2013»-ի դափնեկիր՝ տարվա լավագույն բիզնես գրքի համար:


Կյանքի ոճի մասին

- Ի՞նչ անուն կսազեր Ձեր կյանքի ոճին: Ի՞նչն է դրա (ոճի) առանձնահատկությունը: Ո՞ր ածականներն են լավագույնս բնութագրում Ձեր ոճը:

- Առաջին բանը, որ եկավ միտքս ՝ «կարուսել»։ Առարկաների մի մասը ստատիկ են, կայուն՝ տուն, ընտանիք, ես՝ ինքս: Մնացածը դինամիկ, փոփոխուն՝ քաղաքներ, մարդիկ, թրեյնինգներ: Իհարկե, եթե երկար նայենք որոշ ժամանակ անց շատ բան կրկնվում է ՝ նույն քաղաքները, նույն մարդիկ, այդ նույն թրեյնինգները: Բայց լինում է, որ «կարուսել»-ի ամեն նոր պտույտի հետ նոր դետալներ են ավելանում ՝ այլ քաղաքներ, նոր մարդիկ, ավելի որակյալ թրեյնինգներ: Այո՛, «կարուսել»։

- Բավական մեխանիկական պատկեր ստացվեց: Ստացվո՞ւմ է՝ չհոգնել այդ կրկնություններից: Ի՞նչ իմաստ կա այդ «կարուսել»-ում: 

- Կյանքի բոլոր ոլորտներում ցիկլայնություն կա: Մեր կյանքն, ընդհանուր առմամբ, ավելի շատ նման է ոլորանի, քան ուղիղ ճանապարհի: Ուստի, կարուսելի համեմատությունն ավելի տեղին է, քան, օրինակ՝ տրամվայինը:

- Ինչպե՞ս եք ընտրում Ձեր հագուստը: Ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնում: Ո՞ր ապրանքանիշներն (բրենդները) եք նախընտրում :

- Իմ զբաղվածությամբ մարդը պետք է ժամանակ խնայելու միջոցներ գտնի: Այս պրագայում ինձ համար հեշտ է կենտրոնանալ բրենդների վրա, որոնք ընդհանուր առմամբ ինձ շատ հարմար են, և չշեղվել մյուսների վրա: Եթե
խոսենք դասական կոստյումների և վերնաշապիկների մասին՝ ես դրանք պատվիրում եմ Մոսկվայում՝ նորաձեւության սրահում (չնայած՝ այն կարում են Իտալիայում):

Անկեղծ ասած, ես շատ հազվադեպ եմ հագուստ գնում: Իմ համբերությունը հերիքում է 30 րոպե: Մոսկվայում ժամանակը քիչ է, ուստի հիմնականում գնումներ եմ կատարում արտասահմանում լինելու ժամանակ: Ցավոք, ես դժվարությամբ եմ բաժանվում ինձ սովոր իրերից, դրա համար իմ պահարանում կարող եք գտնել հագուստ, որը վաղուց պետք էր տալ աղքատներին:

- Ինչպե՞ս եք ընտրում ուտելիք: Որո՞նք են Ձեր սիրելի խմիչքները:

- Իմ ընտանիքում աշխատում է խոհարար, որը գիտի մեր բոլորի նախապատվությունները և ըստ այդմ էլ պատրաստում է ճաշացանկը: Ես բուսակերության սիրահար եմ, սիրում եմ տարբեր աղցաններ, բանջարեղենային ապուրներ: Այս ամենը շատ լավ է, բայց տարվա 200 օր ու գիշեր ես ճանապարհներին եմ, և ստիպված եմ լինում բավարարվել նրանով, ինչ տալիս են ինքնաթիռն ու հյուրանոցը: Չնայած վերջերս հաճախ եմ հիշում այս բառերը. «Ավելի լավ է սոված մնալ, քան ուտել ինչ պատահի»: Ինչ վերաբերում է խմիչքներին, օրվա մեջ հաճույքով խմում եմ 1.5-2 լիտր ջուր, թրեյնինգների ընթացքում՝ 3 լիտր: Վերջերս իմ համային ռեցեպտորների հետ ինչ-որ բան է տեղի ունեցել: Բոլոր գարեջրերը նույն համն ունեն՝ տհաճ համը: Օղին ընդհանրապես չեմ կարողանում տանել: Նույնիսկ ամենահատուկ կոնյակն ու ռոմը տհաճ համ ունեն ինձ համար: Գինիների հարցում դեռ չեմ կողմնորոշվում: Կնոջս շնորհիվ սկսել եմ փորձել շամպայն, որը երբեք չէի խմում: Հիմա տարբերում եմ լավը վատից: Հաճույքով խմում եմ գրապպ ՝ հնեցված գինու տակառներում: Իսկ խնջույքների ժամանակ ինձ դուր են գալիս մուգ տեսակի տեկիլաները:

- Կարևո՞ր են Ձեզ համար փոխադրամիջոցները: Ի՞նչն եք նախընտրում և ինչո՞ ւ:


- Ես անընդհատ ճամփորդում եմ օդանավով և սկսել եմ սիրել դա: Ընդհանուր առմամբ, ինձ դուր են գալիս բոլոր երկանիվները ՝ հեծանիվ, սկուտեր, մոտոցիկլ: Սկուտերը ինձ համար ազատության խորհրդանիշն է՝ ոստիկանություն և կայանատեղիի աշխատողներ չկան, մինչդեռ ավելի արագ ես կարողանում տեղաշարժվել: Շատ եմ սիրում երկար ճանապարհ գնալ կնոջս հետ կամ ամբողջ ընտանիքով: Այս դեպքում պարտադիր պետք է ունենանք սուրճ թերմոսով և տնական բուտերբրոդներ: Մենք այսպես հաճախ ենք գնացել Սանկտ-Պետերբուրգ, Ֆինլանդիա, Ուկրաինա: Երեխաները մի փոքր էլ մեծանան, և մեքենայով կշրջագայենք ողջ Ամերիկայում:

Ինքնակառավարման մասին

- Ո՞ր էմոցիաներն եք Դուք սիրում: Որոնցի՞ց ընդհակառակը՝  փորձում խուսափել:


- Ես կարծում եմ, որ էմոցիաներն ընդամենը ներքին վիճակի արտաքին դրսևորումներն են: Մարդը կարող է տիրապետել իր էմոցիաներին: Ես, թերևս, չէի կարողանա ապրել կամ աշխատել այսպես, եթե չսովորեի կառավարել իմ էմոցիաները: Իսկ երբ տարվեցի գոլֆով, դա ավելի հեշտ դարձավ. գոլֆում ինքնակառավարումը ամենակարևորն է:

- Ի՞նչն եք Դուք անվանում ինքնակառավարում: Ինչպե՞ս ես Դուք դա անում:

- Կան էմոցիաները ուժեղացնելու կամ ակտիվացնելու տարբեր միջոցներ: Կան արգելակելու, հանգստացնելու միջոցներ: Կան ուշադրությունը կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու տարբերակներ: Նույնիսկ հնարավոր է զայրույթը դարձնել երջանկություն:

Ճանապարհորդությունների մասին

- Ինչպես նշեցիք, տարվա 200-ից ավել գիշերներ անց եք կացնում տնից հեռու: Ինչպե՞ս եք համրարվում նոր տեղանքներին: Ինչ-որ բան փոխո՞ւմ եք համարներում: Ո՞ր հյուրանոցներն եք նախընտրում:

- Հյուրանոցներում ես ոչինչ չեմ փոխում: Փորձում եմ հնարավորինս քիչ տեղ զբաղեցնել, կարծես թե ցույց տալ, որ կարճ ժամանակով եմ այդտեղ: Իմ ռայդերում նշված է, որ ավելի լավ է ունենալ միջին սենյակ լավ հյուրանոցում, քան լավ սենյակ՝ միջին հյուրանոցում: Սիրում եմ բիզնես-հյուրանոցները: Մեծ մահճակալ՝ հարմար բարձերով: Լրիվ փակված վարագույրներ: Կատարյալ լռություն ցերեկն ու գիշերը: Տարածք՝ ֆիզիկական վարժությունների համար: Մեծ լոգասենյակ՝ ուժեղ ջրի հոսքով և արագ տաք-սառը փոխվող մեխանիզմով: Առաջին տեղում են հարմարավետությունը, սպասարկման արագությունը: Իսկ հանգստի դեպքում նախընտրում եմ օրիգինալ հյուրանոցներ, ինչու ոչ շքեղ հյուրանոցներ կամ բուտիկ-հյուրանոցներ: Հյուրանոցը նախ և առաջ մարդիկ են, ոչ թե պատերը կամ իրերը: Եվ հաճախ է լինում որ դիզայնի մեջ ահռելի ներդրումները կորչում են ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի ֆոնին: Իսկ վատ դիզայնի դեպքում նույնիսկ լավագույն անձնակազմը չի փրկում :

- Ի՞նչ է Ձեզ պետք նոր տեղում լրիվ հարմարավետ զգալու համար:

- Լավ գիրք, նոր գաղափար և այն գրի առնելու հնարավորություն:

- Ստացվում է՝  արտաքին գործոններն այդքան էլ կարևոր չե՞ն:

- Վերջերս ես ավելի ու ավելի քիչ եմ կախված դառնում արտաքին գործոններից:

- Եթե դուք հնարավորություն ունենայիք ուղեկից ընտրել ցանկացած մարդու, ով ապրել կամ ապրում է այս մոլորակում (բացառությամբ՝ ընտանիքի անդամների), ո՞ւմ հետ կցանկանայիք ճանապարհն անցկացնել:

Ճանապարհին ես երբեք չեմ ծանոթանում, եթե հանդիպում եմ ծանոթի, փորձում եմ նվազագույնի հասցնել շփումը: Մի խոսքով, ընտրում եմ ինքս ինձ: Ես այնքան հազվադեպ եմ մենակ մնում ինձ հետ, որ կցանկանայի վայելել այս շքեղությունը:

Հետաքրքիր կյանքի մասին

- Ի՞նչ է Ձեզ համար նշանակում «հետաքրքիր կյանք» բառակապակցությունը:  Ի՞նչ բաղադրիչներից է այդ հետաքրքիր կյանքը կազմված:

- Բավականին բարդ, որպեսզի չձանձրանամ: Բայց բավականին հեշտ, որպեսզի չկոտրվեմ: Պետք է լինի շատ աշխատանք: Բայց պետք է բավարար ժամանակ լինի հանգստի, հաճույքների ու հարազատների համար: Աշխատանքում պետք է չգրավված բարձունքներ լինեն: Միայն դրանց հասնելով մենք կարող ենք աշխատանքից հաճույք ստանալ: Հանգստի մեջ պետք է լինի բազմազանություն ու զարգացում: Այս պատճառով է, որ ես միշտ նոր հմտություններ եմ սովորում հանգստի ընթացքում:

- Որո՞նք են Ձեր արժեքները: Կյանքում ի՞նչն է Ձեզ համար կարևոր: 

Դա հեշտ է գուշակել, եթե լսեք իմ թրեյնինգները առաջնորդության ու անձնական աճի մասին: Ես եկել եմ այն եզրահանգման, որ մարդու համար ամենակարևորը ազատության զգացումն է: Իսկ ազատությունը ոչինչ է, եթե մարդը չի կարողանում անձամբ տնօրինել իր ժամանակը: Այստեղ խնդիրը ազատության սահմանները մեծացնելն է՝ ինչ-ոչ կերպ ժամանակ «ազատելով: Դուք կարող եք ասել «Իսկ ինչո՞ւ նշված չեն ընտանիքը, երեխաները»: Այն պատճառով, որ ընտանիքի համար բավարար չէ ուղակի «հայրիկ» անվանումը, նա պետք է ժամանակ ունենա երեխաների համար: Այո՛, ժամանակ, որը նա կարող է առանց շտապելու, շեղվելու տրամադրել իր ընտանիքին: Շատ հայրեր կարծում են, որ իրենց ֆունկցիան, գործառույթը ընտանիքի նյութական ապահովումն է: Սա ոչ ոք չի հերքում, բայց մեր երեխաներին պետք են ոչ միայն մեր փողերը, այլև մենք ինքներս: Ուստի, ես կձևափոխեմ խնդիրը: Պետք է ժամանակ ազատել ընտանիքի, հանգստի, սպորտով զբաղվելու, ճամփորդելու, ինքնազարգանալու համար՝ ի հաշիվ աշխատաժամանակի արդյունավետության բարձրացման: 


Շատ լավ է, որ արժեքների հարցը հնչեց: Դրանք ընկած եմ մարդու մոտիվացիայի, նպատակների և էներգիայի հիմքում:

Աղբյուր՝ sukhov.com

Գրանցումների համար՝ զանգահարեք 011 75 75 55 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված