Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը 

Հայաստանի պատմության նշանակալի փուլերը ներկայացնող ցուցանմուշներն ընդգրկվելու են «Մետրոպոլիտենի» ցուցահանդեսում

Հայաստան

 Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այս տարվա սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) խորագրով ցուցահանդեսը: Նշանակալի ցուցահանդեսում կներկայացվեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Ներկայացված կլինի 140 ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանից` 34, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից` 20, և Մատենադարանի թանգարանից` 28: Կլինեն նմուշներ, որոնք առաջին անգամ կներկայացվեն»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նախարարն ասաց, որ ցուցանմուշներ են տրամադրել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը,  Սուրբ Հակոբյանց Եկեղեցու եղբայրությունը, Մխիթարյան միաբանությունը, «Գալուստ Գյուլբենկյան» և այլ թանգարանները:

Մակունցն ընդգծեց, որ բացումից առաջ միջազգային լրատվամիջոցների համար կանցկացվի մամուլի ասուլիս, կլինեն նաև հարցազրույցներ, որոնք կմեծացնեն հետաքրքրությունը այդ խոշորագույն իրադարձության նկատմամբ:

«Հայաստանի պատմության թանգարանից ցուցադրության համար ընտրվել են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ:  Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու մի բացահայտում կանի` ծանոթանալով այդ ցուցանմուշներին»,- շեշտեց Գրիգոր Գրիգորյանը:

Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով` Մատենադարանը կներկայացնի ձեռագրեր, որոնք ստեղծվել են 5-18-րդ դարերում: «Ձեռագրերի մեծ մասն Ավետարաններ են. ներառվել են նաև  հայ միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ, Եղիշեի, Դավիթ Անհաղթի գրքերը: Բացի գեղեցիկ մանրանկարներից, կցուցադրվեն այնպիսի գործեր, որոնք ներկայացնում են պատմական անձանց` Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տաթևացուն և այլոց»,- ասաց Տեր-Ղևոնդյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի կարծիքով՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդես անցկացնելը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական մեծ նշանակություն ունի: «Տրամադրել ենք բացառիկ մասունքներ, որոնք ներկայացված են եղել աշխարհի խոշորագույն թանգարաններում` Լուվրում, Վատիկանում, Էրմիտաժում: Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ցանկացել, որ իրենց թանգարանում ներկայանա  քրիստոնեական Հայաստանը»,- նշեց նա:

Ցուցահանդեսը համադրել է բյուզանդագետ դոկտոր Հելեն Էվանսը, որը երկար տարիներ աշխատել է Երևանում:

Այս խոշորագույն իրադարձության իրականացման համար Հայաստանի բյուջեից գումար չի ծախսվել: Ցուցահանդեսը կյանքի կկոչվի մի շարք բարեգործական ընկերությունների աջակցությամբ:

«Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ
Ամենադիտված