Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կմրցի աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչման համար
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս է եկել աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում մրցեց և գերազանցեց թուրք մարզիկին: Եզրափակչում Ամոյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ:
Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 19-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)