Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում 

Կոլապսը սկսված է․ աջ ղեկով մեքենաներ ներկրողները չեն հասցրել մաքսազերծել

Տնտեսություն

Աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ ներկրողները դժգոհում են՝ օրենքի փոփոխությունից հետո կանգնել են փաստի առաջ։ Պարզվում է՝ ովքեր չեն հասցրել մեքենաները մաքսազերծել մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը, ստիպված են մի քանի անգամ ավել գումար վճարել մաքսազերծման համար։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ավտոներկրողներից մեկը (չցանկացավ ներկայանալ) պատմեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մի շարք ավտոներկրողներ, սահմանված ժամկետում ներկրել են մեքենաները, սակայն տարեվերջյան օրերին բրոքերները, որոնք զբաղվում են միջնորդությամբ ու փաստաթղթաբանությամբ, հրաժարվել են զբաղվել նրանց ավտոմեքենաներով՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված են և այլևս ժամանակ չունեն հավելյալ պատվերների համար․ «Ստացվում է՝ ավտոմեքենաները չհասցրինք նախորդ տարվա մեջ մաքսազերծել հին գնով ու հիմա իմ 55 ավտոմեքենան մնաց օդի մեջ։ Մինչև դեկտեմբերի 31-ը մեքենաները եղել են մաքսատան տարածքում, ես ունեմ դա փաստող բոլոր փաստաթղթերը։ Խնդրի առաջ կանգնել եմ ոչ միայն ես, այլև բազմաթիվ ներկրողներ, ընդհանուր մեքենաների թիվը հասնում է 1000-ի։ Մեր պահանջն է, որպեսզի այս մեքենաների մաքսազերծումն իրականացվի նախկին գնով, ոչ թե 5-6 անգամ ավել բարձր արժեքով, քանի որ մեղքը ոչ թե մերն է, այլ բրոքերներինը, որոնք ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողացել աշխատել մեզ հետ»,- նշեց ավտոներկրողը։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե նախկինում մաքսազերծում իրականացնելիս՝ մեքենայի գնված արժեքին համարժեք գումար էին վճարում, ապա հիմա՝ ըստ պետական դրույքաչափերի․ «Եթե նախկինում կարող էի 500 դոլար վճարել, ապա հիմա՝ 7000 դոլար մեկ մեքենայի համար։ Դե պատկերացրեք՝ ինչ թիվ  է կազմելու, 55 մեքենայի դեպքում որքան ահռելի վնաս եմ կրելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ այսուհետև հնարավոր է Հայաստան ներմուծել  աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով: Ավելի ուշ՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հաղորդագրություն տարածվեց, որ, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020թ-ի հունվարի 1-ից գործող դրույքաչափերով:

Թեև ՊԵԿ-ը հորդորում էր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչև ընթացիկ տարվա վերջ կատարել նաև հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն՝ բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար, սակայն ինչպես մեր զրուցակիցն է պնդում՝ իրենք խնդրի մեջ են հայտնվել անկախ իրենց կամքից՝ բրոքերների ծանրաբեռնվածության հետևանքով։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետ
Ամենադիտված