Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 1 սանտիմետրով
Հասարակություն
Ապրիլի 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով:
Եթե ապրիլի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում էր 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա, ապա ապրիլի 8-ի դրությամբ այդ նիշն արդեն բարձր է 1 սանտիմետրով:
Նախորդ տարվա ապրիլի 8ին ևս Սևանը գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր նիշի վրա, ինչը 1 սանտիմետրով նվազ է այս տարվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով արդեն Սևանա լիճ է տեղափոխվել 36 միլիոն 296 հազար խորանարդ մետր ջուր: Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)