Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին Սահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ Եռաբլուրում Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան» «Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Տավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացած Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ» Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ ՈՒՂԻՂ. ՀՀ Անկախության 35 ամյակը՝ Եռաբլուրում Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայն Անկախության 35-ամյակի միջոցառումների պատճառով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 

Աշոտ Բոլյանի սպանության պատվիրատուները Հայաստանից են. չեմպիոնի կինը մանրամասներ է հայտնում. News.am

Հասարակություն

Միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության հնարավոր պատվիրատուները Հայաստանից են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Բոլյանի կինը՝ Լուսինե Գասպարյանը։ Վերջինս ամուսնու սպանությունից հետո առաջին անգամ խոսել է Բոլյանի՝  ՌԴ–ում և Հայաստանում ծավալած գործունեության, կիսատ թողած ծրագրերի, սպանության գործի, ամուսնու անվան հետ կապված հրապարակումների մասին։

Աշոտ Բոլյանը սպանվել է 2019թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայում։ 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում ՌԴ Քննչական կոմիտեում։  Բոլյանը եղել է WPKA  վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության, IPMTF վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության և գավաթի, ինչպես նաև WPKA վարկածով քիգ բոքսինգի Ասիայի գավաթի հաղթող։ Թաիլանդական բռնցքամարտում Բոլյանը հայտնի էր իր սահմանած հարվածային արագության ռեկորդով։ Հայ բռնցքամարտիկը 2004 թվականին տեղափոխվել էր Ռուսաստան, որտեղ և ավարտել է մարզական կարիերան: Վերջին շրջանում նա գլխավորում էր Հայկական համաշխարհային կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։

Տիկին Լուսինե, ինչպե՞ս իմացաք դեպքի մասին, սպանության օրը խոսե՞լ եք ձեր ամուսնու հետ։

Այդ օրը սովորականի պես Աշոտը եկավ տուն, միասին ճաշեցինք, հետո գնացինք հիվանդանոց՝ մեր երեխային տեսակցության, վերադարձանք տուն, ժամը 19:00–ի սահմաններում նա դուրս եկավ։ Բակում դարանակալած սպասում էր «քիլլերը», ով արեց իր սև գործը։ Ես պատուհանից տեսա, որ ինչ–որ բան է կատարվում բակում, բայց չէի պատկերացնում, որ ամուսինս է սպանվել, հետո իրավապահները բարձրացան և ինձ հայտնեցին կատարվածի մասին։

Ներկայումս ի՞նչ փուլում է գործի քննությունը, պարզվե՞լ է արդյոք սպանության հնարավոր շարժառիթը, կասկածյալներ կա՞ն։

Գործի քննությամբ զբաղվում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, ես համագործակցում եմ ռուս իրավապահների հետ և վստահում եմ նրանց։ Քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում մանրամասեր հայտնել։  Ես փաստաբան չունեմ և, կարելի է ասել՝ միակ անձն եմ, ով շահագրգռված է, որ գործը բացահայտվի և բացահայտվեն սպանության պատվիրատուները։ Ինձ քիչ է հետաքրքրում կատարողը, ինձ համար կարևորը պարզելն է, թե ով է պատվիրատուն։ Ես վստահ եմ, որ պատվիրատուն կամ պատվիրատուները բացահայտվելու են, բայց համոզված եմ, որ Աստված է իրենց պատժելու։

Իսկ կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր պատվիրել սպանությունը, ձեր ամուսինը թշնամիներ ունե՞ր։

Ես կարծում եմ, որ պատվիրատուն Հայաստանից է, բայց առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց։ Ամուսինս անձնական թշնամիներ չուներ, սակայն մշտապես պայքարել է անարդար երևույթների դեմ, պաշտպանել թույլերին ու եթե միջամտում էր ինչ–որ մարդկանց «մութ» պլանները ձախողում, բնականաբար դառնում էր ինչ–որ մարդկանց համար թշնամի։

Այսինքն իրեն դիմում էին, որ ինչ–որ հարցե՞ր լուծեր։

Որպեսզի պատկերացնեք, մի սովորական օրինակ բերեմ։ Շատ է պատահել, երբ հայ բանվորները եկել են էստեղ աշխատելու, 4-5 ամիս չարչարվել, աշխատել են, բայց նրանց չեն վարձրատրել, այսինքն գործատուն «գցել» է նրանց։ Մարդիկ ճարները կտրած զանգում՝ խնդրում էին Աշոտին, ասում՝ օգնեք փողերս ստանամ, որ կարողանամ վերադառնալ Հայաստան։ Ամուսինս մի զանգով լուծում էր այդ հարցը ու դրա դիմաց ոչինչ չէր վերցնում.  հիմա ի՞նչ, նա այդ քայլով լավությու՞ն արեց, թե հարց լուծեց, ի՞նչ է, դա անօրինականությու՞ն է։ Իսկ ամուսինս պետական համակարգում էր աշխատում և ապահովված էր։ Մի դեպք էլ պատմեմ, որի մասին ուրիշներից եմ լսել, քանի որ Աշոտը խուսափում էր իր արածների մասին պատմել։ Մոսկվայում մի շուկա կա, որտեղ ադրբեջանցիներն ու դաղստանցիներն անօրինական «նալոգներ» էին հավաքում հայերից ու «նեղում» մերոնց. շուրջ 100 հայի մասին է խոսքը. ամուսինս լուծեց այդ խնդիրը ու 100 ընտանիք ազատվեց այդ խնդրից, բայց դրանից հետո, բնականաբար դարձավ մի խումբ դաղստանցիների կամ ադրբեջանցիների թշնամին և նմանատիպ շատ դեպքեր։ Սրանք խնդիրներ են, որոնցով պետք է զբաղվեին ՌԴ–ում հայերի շահերը ներկայացնող կառույցները, սակայն աչք էին փակում այդ երևույթների վրա։

Որքանով տեղյակ եմ, ձեր ամուսնու նկատմամբ տարիներ առաջ մահափորձ է եղել, կպատմե՞ք այդ դեպքի մասին. հնարավո՞ր է՝ մահափորձի և սպանության հետևում նույն անձն է կանգնած։

Այո, եղել է նման բան, 14 տարի առաջ նոյեմբերի 13–ին դարձյալ Մոսկվայում , նույն այն օրը, երբ տեղի ունեցավ ամուսնուս սպանությունը, չգիտեմ դա պատահականություն էր, թե ճակատագիր... Այդ դեպքը բացահայտվեց, մեղավորները պատիժ կրեցին, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին։

Ձեր ամուսնու սպանությունից հետո մամուլում լուրեր  տարածվեցին, թե իբր նա է կազմակերպել է «օրենքով գող» Մասիվցի Անդիկի՝ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Այս մասին ի՞նչ կասեք։

Դրանք սուտ տեղեկություններ են։ Աշոտն այդ մարդու հետ երբևիցե կապ չի ունեցել, ինչ–որ ուժեր, ովքեր շահագրգռված էին, և որոնց ձեռնտու էր Աշոտի սպանությունը, նրանք են կեղծ լուրեր տարածելով փորձում արատավորել ամուսնուս անունը, սևացնել նրան, ներկայացնել իբրև խաղամոլ, հանցագործ աշխարհի հետ կապ ունեցող մեկին, մինչդեռ իմ ամուսինը սիրված մարզիկ է եղել և մեծ հարգանք է վայելել թե՛ Ռուսաստանում և թե՛ Հայաստանում։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելըՍահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԵռաբլուրումՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան»«Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելՏավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացածԱնկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ»Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՈՒՂԻՂ. ՀՀ Անկախության 35 ամյակը՝ ԵռաբլուրումՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Անկախության 35-ամյակի միջոցառումների պատճառով Երևանում երթևեկությունը կսահմանափակվիToyota-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Ռուբինյան․ «Մենք փոխեցինք պատմության ընթացքը և ապահովեցինք Հայաստանի անկախությունը»ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՏոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում ՀայաստանումՍեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ)Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհովՀայաստանը նշում է Անկախության օրը Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ) «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Կատարի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցն այլևս պետք չի լինի, լիովին սխալ է Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Կանադայի հեղուկացված գազը կարևոր է Եվրոպայի համար. Մակրոն Թրամփն ու Մամդանին կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր ԱՄՆ-ում 74-ամյա որսորդը կնոջ է սպանել՝ նրան եղջերուի տեղ դնելով «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ (տեսանյութ)Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Այծեղջյուր, Երկվորյակներ, Աղեղնավոր և Ջրհոս՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 21-ի համար Կապան-Գորիս ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր, մեծ մասը երեխաներ են Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Լավրովն ու Ռուբիոն Նյու Յորքում կքննարկեն Ուկրաինայի հարցը Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ «կարևոր զրույցի» և Նյու Յորքում հանդիպման պայմանավորվածության մասին «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Նախնական տվյալներով՝ հինգ կուսակցություն հաղթահարում է 5%-ի շեմը և անցնում Պետդումա Զախարովա․ Երևանը՝ արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա. Քոչարյան
Ամենադիտված