Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային 

Ոստիկանությունը պետք է արհեստավարժ լինի, իմանա՝ երբ պետք է ուժ գործադրել. Վլադիմիր Գասպարյան

Հասարակություն

Ես չեմ կարծում, որ երեկ Գավառի հիվանդանոցում այն իրավիճակն է եղել, որ պետք է ոստիկանները կրակեին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով ողջ հանրապետությունը ցնցած միջադեպերին։

 «Ոստիկանությունը պետք է արհեստավարժ լինի, իմանա՝ երբ պետք է ուժ գործադրել, պետք է ի նկատի ունենալ, որ  բորբոքված մասսա կա, մարդիկ են սպանվել, ոստիկանությունը պետք է համապատասխան աշխատանքներ տարած լիներ»,–ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ չցանկանալով կատարվածի  համար մեղավորներ կամ պատասխանատուներ փնտրել։

Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ ճիշտ չէ առանձին պաշտոնյաների սխալները համակարգին վերագրելը։

«Ցավալի է, որ նման դեպքեր են գրանցվում, և ես ցավ եմ ապրում, որ ոստիկանությունը այսպիսի քննադատության է արժանանում։ Ոստիկանությունը միայն ոստիկանապետը չէ, ոչ էլ իր տեղակալները, ոստիկանությունը համակարգն է, և բոլոր սխալները վերագրել համակարգին, մեղմ ասած, ճիշտ չէ»,–ասաց Վլադիմիր Գասպարյանը։

Դիտարկմանը, թե կրիմինալի «մեջքը կոտրելու» փոխարեն ոստիկանության «մեջքն է կոտրվում», Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց.

«Կրիմինալի մեջքը չենք կոտրել, օրենք ընդունելով չի կրիմինալի մեջքը կոտրելը։ Իսկ ոստիկանությանը պետք չէ վրաերթի ենթարկել. թողեք ժամանակն անցնի, միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կպաշտպանեն պետական, պահպանողական մոտեցումներն ու սկզբունքները»։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ պետք է թողնել, որ ոստիկանությունը ինքնուրույն լինի և պահպանել ոստիկանության՝ ազգային լինելու սկզբունքը։

«Ոստիկանությունը չի կարող լինել կարգադրություններ անող։ Ես կարծում եմ, որ որոշ ուժեր ոստիկանությունում պարզապես չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրենց սպասվում։ Այն ծրագրային բարեփոխումները, որ մենք կատարում էինք, դա լավագույն տարբերակն էր, հիմա ինչ–որ փոփոխություններ են անում, սակայն ոստիկանությունը նուրբ օրգան է, նա զգում է այդ մթնոլորտը, ոստիկանները ռիսկային գոտում են աշխատում, նրանց պետք է պաշտպանել, նրանք պետության մարդիկ են, չի կարելի կուսակցական մարդիկ սարքել, չի կարելի ոստիկանությանը մտցնել քաղաքականություն, տեղին, թե անտեղին դեմ տալ դրան»,–ասաց նա և ընդգծեց. «Ճիշտ չեմ համարում ոստիկանությունը  քաղաքական հարցերին խառնելը. պետության մարդը պետք է վեր լինի կուսակցական մոտեցումներից»։

Վլադիմիր Գասպարյանը մտավախություն հայտնեց, որ եթե շարունակեն ոստիկանության հետ նման կերպ վարվել, հետագայում երկար տարիներ կպահանջվի վերականգնելու ոստիկանության համբավը։

«Եթե պետությունը շահագրգռված լինի ամուր ոստիկանություն ունենալով, ոստիկանն էլ իր հերթին շահագրգռված կլինի անվերապահորեն ծառայել պետությանը։ Վայ էն ոստիկանությանը, որը  քաղաքական պատվերներ է կատարում, պետք է ոչ թե ճիշտ լինել, այլ  ճշմարտիտ, այդ սկզբունքով եմ ես առաջնորդվել»,–եզրափակեց նախկին ոստիկանապետը։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգը
Ամենադիտված