Ալեն Սիմոնյանը Նաիրի ԲԿ-ում է՝ բժիշկների հսկողության տակ
Հասարակություն
Ալենը Նաիրի բժշկական կենտրոնում ա, բժիշկների հսկողության տակ ա: Հեռախոսիս մարտկոցը նստում ա, կներեք, որ չեմ պատասխանում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ալեն Սիմոնյանին:
Ավելի վաղ Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան` տեղեկացնեմ, որ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական
զննության է ենթարկվում: Ունի գլխապտույտ ու սրտխառնոց»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)