Քոբի Բրայանտի կինը դատական հայց է ներկայացրել ամուսնու մահվան վայրից լուսանկարների տարածման վերաբերյալ (լուսանկարներ)․ People
ՍպորտՎանեսա Բրայանթը՝ NBA- ի հնգակի չեմպիոն Քոբի Բրայանտի կինը, դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքի դեմ՝ իր աուսնու ու դստեր մահվան պատճառ հանդիսացած ուղղաթիռի անկման վայրից լուսանկարներ հրապարակելու համար։ Բրայանթը մահացել է Կալիֆոռնիայում՝ ուղղաթիռի վթարի հետևանքով՝ հունվարի 26-ին: Ուղղաթիռի մեջ էին նաև նրա 13-ամյա դուստրը և ևս 7 հոգի: Վթարի արդյունքում բոլորը զոհվել էին։
Վանսա Բրայանթը հայցում է փոխհատուցում «հուզական նեղության և հոգեկան տառապանքների համար» այն պատճառով, որ Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի դեպարտամենտի 8 ներկայացուցիչներ լուսանկարվել են Քոբի Բրայանտի մահվան վայրում և դրանք կիսվել չարտոնված անձանց հետ: Նշվում է, որ Վանեսա Բրայանտը անձամբ խնդրել է Շերիֆ Ալեքս Վիլանուևային ապահովել գաղտնիությունը, չնայած դրան՝ գերատեսչության աշխատակիցները իրենց անձնական նպատակներով լուսանկարել են զոհվածներին վթարի վայրում: Փոխհատուցման չափը նշված չէ։