Հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է. Արցախի թեմի առաջնորդ
Արցախ
Մեր հերոս տղաների տաղանդի, սխրանքների և նվիրվածության արդյունքի շնորհիվ ենք կարողացել կերտել մայիսյան Եռատոնը: Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ նշելով, որ հաղթանակների հիմնական գրավականը ազգի միակամ լինելն է:
Նա իր խոսքում ընդգծել է, որ հաղթանակների հասնելու ճանապարհին մեծ էր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության դերը:
«Այսօր էլ դժվարին պահերին հայ ժողովուրդը միշտ համախմբվում է և դառնում մի բռունցք: Ներկայումս էլ ունենք նոր մարտահրավերներ, փորձություններ և վտանգներ, որոնք, համոզված եմ, միացյալ ուժերով կրկին կհաղթահարենք»,-մասնավորապես ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)