«Բորուսիան» պայմանագիր է ստորագրել 16-ամյա ֆուտբոլիստ Քոլինզի հետ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» իր կայքում հայտարարեց երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Նանմդի Քոլինզի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին, որի համար պայքարում էր անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
Ինչպես նշվեց, 16-ամյա պաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Քոլինզը երիտասարդական մակարդակում համարվում է գերմանական ֆուտբոլի ամենամեծ տաղանդներից մեկը և, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` պաշտպանի տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր վճարել 2 միլիոն եվրո: Քոլինզը «Բորուսիային» միացավ 2016-ին՝ «Դյուսելդորֆից»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան