Վարչապետը կրկին սայթաքեց. կառավարությունում չեն տիրպետում պատմական իրողություններին
Կառավարության կայքն այսօր վարչապետի անունից շնորհավորական ուղերձ է հղել տոների առթիվ, ապա` ջնջել: ԼՈՒՐԵՐ.com-ի աչքից չի վրիպել վարչապետի սայթաքումը: Բանն այն է, որ կառավարության կայքում վարչապետի ուղերձը ի սկզբանե հրապարակվել է հետևյալ վերնագրով. «ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»:

Սակայն, վարչապետին ու նրա աշխատակազմին պետք է հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտը ավարտվել է Ճապոնիայի կապիտուլյացիայով` 1945 թվականի սեպտեմբերի 2-ին: Լավատեղյակ չլինելով պատմական իրողություններին իշխանական թիմը ալարել է նման կարևոր իրադարձություններին անդրադառնալիս գոնե համացանցի տվյալներից օգտվել: Ավելի ուշ գլխի ընկնելով՝ կառավարության կայքից վարչապետի շնորհավորանքը հեռացվեց և հրապարակվեց վերախմբագրված տեքստով. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ամենը չի վրիպել նաև Ռուսաստանի իշխանության աչքից և ամենևին լավ արձագանքի չի արժանացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)