Լոռու մարզի 37-ամյա բնակիչը ծեծել է զոքանչին, ապա շանը բաց թողել նրա վրա. տարեց կինը մահացել է
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Գեւորգյանը:
Վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է:
Դրանից հետո Գ. Գեւորգյանը կեղծ ալիբի է ստեղծել, որ իբրև շունն է դրսում արձակվել Գ. Մախսուդյանի վրա ու ինքը հազիվ կարողացել է կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)