A սերիայի վեց ակումբներ հունվարից չեն վճարել ֆուտբոլիստներին․ La Repubblica
Սպորտ
Հունվարից իտալական ֆուտբոլի A սերիայի առնվազն վեց ակումբներ սառեցրել են խաղացողներին աշխատավարձի վճարումները, հայտնում է Football Italia- ն՝ հղում անելով La Repubblica-ին: Խաղացողները բանակցություններ են վարում ակումբների հետ աշխատավարձերի կրճատման վերաբերյալ: Ֆուտբոլիստները ցանկանում են համոզվել, որ եթե նրանք համաձայնեն իջեցնել աշխատավարձերը, միջոցները կուղևորվեն արձակուրդում ուղարկված աշխատակիցներին կամ կիսապրոֆեսիոնալ և կանանց թիմերի աջակցության ֆոնդին:
Իտալիայի առաջնությունը մարտ ամսվա ընթացքում անորոշ ժամանակով ընդհատվեց կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Մայիսի 4-ից երկրում ֆուտբոլիստներին թույլատրվում է անհատական մարզումներ անցկացնել: Իտալիայի իշխանությունները մտադիր են թույլատրել թիմերի խմբակային մարզումը մայիսի 18-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)