Երևանում 48-ամյա վարորդը MAN բեռնատարով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. կա վիրավոր.
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:50-ի սահմաններում, 48-ամյա Միխաիլ Դեսյատովը իր վարած MAN մակնիշի 297 AN 61 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Դեսյատինը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)