ԱՀԿ-ն անսպասելի հայտարարություն է արել կորոնավիրուսի «հայրենիքի» մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման աղբյուրը չինական Ուհան քաղաքի շուկան չէ:
Ինչպես հայտնում է People-ը, ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Չինաստանը փորձել է թաքցնել համավարակի մասին տեղեկությունը:
«Այդ շուկան, անկասկած, որևէ դեր խաղացել է կորոնավիրուսի տարածման գործում՝ կա՛մ որպես աղբյուր է հանդիսացել, կա՛մ որպես տարածման միջոց: Բայց մենք չգիտենք՝ արդյոք այն վարակի աղբյուրն է եղել»,- Ժնևում հայտարարել է կենդանաբանական վարակների և սննդի անվտանգության հարցերով փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը:
Փորձագետը չի բացառել, որ վարակը հնարավոր է բերված լինի շուկա այցելուների կամ վաճառողների կողմից, որի արդյունքում այն սկսել է տարածվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)