«Վրաստանում կվերացվեն 3 մարդուց ոչ ավելի կուտակումների, գեղեցկության սրահների գործելու արգելքի հետ կապված սահմանափակումները»․ Գեորգի Գահարիա
Վրաստան
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հեռացնել երեք մարդուց ոչ ավելի կուտակումների հետ կապված սահմանափակումները և վերսկսել կորոնավիրուսի պատճառով փակված գեղեցկության սրահների և գեղագիտական կենտրոնների աշխատանքը, հայտարարել է վարչապետ Գեորգի Գահարիան կառավարության նիստում:
Վրաստանում արտակարգ դրություն կլինի մինչև մայիսի 22-ը և պարետային ժամ՝ 21.00-6.00-ը: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվում են մի շարք սահմանափակումներ, մինչդեռ վրացական իշխանությունները մայիսին սկսեցին աստիճանաբար մեղմել դրանք: Այս պահին վարակվածների թիվը հասնում է 652-ի, որից 383-ը ապաքինվել է, 12-ը մահացել է: Միևնույն ժամանակ դեռ գործում է մեքենաների տեղաշարժի մասին կանոնը, այն է՝ ավտոմեքենայի մեջ վարորդի հետ միասին երեք հոգուց ավելի մարդ չպետք է լինի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ