«Հրապարակ». «Ընդամենը հոգնած եմ». Վարագ Սիսեռյան
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կվերադառնա՞ք կառավարություն, գրվեց, որ արձակուրդից հետ չեք գալու՝ հարցրինք փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։ «Ո՞վ է նման բան ասում, որ չեմ վերադառնա, ես արձակուրդում եմ»: Հայաստանյան մշակույթում է այդպես՝ արձակուրդ են գնում ու էլ չեն վերադառնում։ «Այնտեղից, որտեղից ես եկել եմ, նման մշակույթ չկա, եթե պետք է դուրս գան, դուրս են գալիս. ես արձակուրդ եմ գնացել` ընդամենը, հոգնած եմ»: Ինչի՞ց եք հոգնել։ «Ամեն աշխատանք իր ծանրաբեռնվածությունն ունի»: Դուռը «շխկալու» արդյունքում Ձեզ այլ սենյակ տեղափոխեցին, ասել էիք, որ գոհ եք։ Ավինյանն էլ չէր ընդունել աշխատանքից դուրս գալու Ձեր դիմումը, արձակուրդ գնալը նոր «զարգացո՞ւմ» է՝ որոշեցիք այս ճանապարհո՞վ հարցը կարգավորել, տեղեկություններ կան, որ վերջերս քիչ թե շատ նորմալացել են հարաբերությունները Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, այդպե՞ս է։ «Ես միշտ ասել եմ` երկրորդ եւ երրորդ անձերի փոխհարաբերությունները չեմ մեկնաբանում»: Լավ, ասում են՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում տարաձայնությունները շատ են եւ Դուք, որ ՔՊ հիմնադիր անդամ եք, այնուամենայնիվ, ազատվելու եք աշխատանքից։ «Չկա նման բան»: Մեր մյուս հարցերին նա չցանկացավ պատասխանել»: