Իտալիայի մի շարք ակումբներ չեն ցանկանում վերսկսել մարզումները մինչև բժշկական արձանագրության փոփոխությունը․ Football Italia
Սպորտ
Առնվազն ինը իտալական ֆուտբոլային ակումբներ հրաժարվում են վերսկսել թիմի մարզումները մինչև բժշկական արձանագրության փոփոխությունը, որը համաձայնեցված է կառավարության և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) միջև։ Հրապարակման համաձայն՝ ակումբները դժգոհ են այդ կանոնից, որը պարտավորեցնում է կարանտինացնել ամբողջ թիմը, եթե մեկ անձը վարակվի կորոնավիրուսով: Նրանք ցանկանում են, որ Սերիա Ա-ն հետևի գերմանական Բունդեսլիգայի օրինակին, որտեղ միայն վարակվածները պետք է ինքնամեկուսանան, մնացածը պետք է թեստ հանձնեն: Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան արձանագրությունը անվանել է «անիրագործելի և անիմաստ»: «Ես չեմ ուզում հակասություններ առաջացնել, բայց գործող կանոններով՝ մենք պարզապես չենք կարող անցկացնել մարզումները: Մենք խնդրում ենք, որ դրանք փոխվեն», - ասացՄարոտտան:
Հաղորդվում է, որ արձանագրությանը դեմ քվեարկած ակումբների թվում են «Ինտերը», «Նապոլին» և «Միլանը»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան