Վիլաշ-Բոաշը կարող է լքել Մարսելի գլխավոր մարզչի պաշտոնը․ Le Parisien
Սպորտ
Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է լքել ֆրանսիական «Մարսել» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Հրապարակման համաձայն՝ այս շաբաթ 42-ամյա պորտուգալացին երկու անգամ հանդիպել է ակումբի նախագահ Ժակ-Անրի Էյրոյի հետ: Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանի պլանների քննարկման ընթացքում Վիլլա Բոաշը չի ստացել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են ակումբի մրցունակության համար: Բացի այդ՝ հինգշաբթի օրը Մարսելը հայտարարեց ակումբի մարզական տնօրենի պաշտոնից Անդոնի Սուբիսարետայի հրաժարականի մասին: Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունը, որն ավարտվել էր նախատեսված ժամանակից շուտ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, «Մարսելը» գրավեց երկրորդ տեղը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան