Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին Ինչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռը Վեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքը Ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման Սարոյան «Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանը Պարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել Գերմանիա 

Գարեգին Բ-ն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին

Հասարակություն

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզային իշխանությունների ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ մարզպետ Գնել Սանոսյանի և ուղեկցությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի:

Հանդիպմանը Հայր Պարթևը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերված հայրական հոգատարության և համավարակի հետևանքները մեղմելու նպատակով Մայր Աթոռի կողմից մարզի սոցիալապես անապահով խավի շուրջ 600 ընտանիքների պարենային օգնություն տրամադրելու համար։ Հայր Սուրբը հաստատեց նաև, որ մարզային ու թեմական բոլոր կառույցների միջև առկա է արդյունավետ գործակցություն ի խնդիր մարզի զարգացման և բնակչության բարօրության։

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար։ Մարզպետն ուրախությամբ արձանագրեց, որ մարզի ու թեմի միջև առկա է սերտ փոխգործակցություն՝ կարևորելով թեմի հոգևորականների՝ մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ուղղված գործունեությունը։ Պրն․ Սանոսյանը կարևոր նկատեց նաև Հայոց Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության գործում։ Գեղարքունիքի մարզպետը նաև Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց մարզում իրականացվող տնտեսական, սոցիալական և մշակութային ծրագրերի վերաբերյալ։

Հայրապետական իր օրհնությունը փոխանցելով հյուրերին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց թեմի ու մարզպետարանի միջև հաստատված գործակցային հարաբերությունների համար, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, պիտի նպաստեն մարզի ազգաբնակչության բարօրությանը։ Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մարզում առկա սոցիալական դժվարությունների և համավարակի հաղթահարման համար։

Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ մարզային իշխանությունների կողմից թեմի եկեղեցիների, վանական համալիրների ու պատմամշակութային վայրերի պահպանմանը, վերանորոգմանն ու բարեկարգմանը դարձվող ուշադրությանը։ Այս իմաստով Հայոց Հայրապետը փաստեց, որ հոգևոր կյանքի ամրությունը նպաստում է ժողովրդի բարօրությանն ու առաջընթացի կերտմանը։

Վերջում Նորին Սրբությունը մարզի պատասխանատուներին մաղթեց Աստծո օրհնությունն ու օգնականությունն իրենց առաքելության իրականացման գործում՝ ի նպաստ մարզի շենացման, բարգավաճման ու հզորացման։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջԶելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ «Լոնդոնը պատասխանատվություն է կրելու»․ Մոսկվան կոշտ նախազգուշացում է հնչեցրել ԲրիտանիայինԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը կփոխվեն․ նոր նախագիծ է ներկայացվել FT. Պակիստանը կոչ է անում Իրանին՝ զսպել Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումներըՀայկական թիրախում են հայտնվել ռուսական բիզնեսները․ Շևցովն ահազանգում էԱդամ Կադիրովն առաջին անգամ մասնակցել է ՌԴ Պետդումայի ընտրություններին«Շուտով կյանքի կկոչվեն»․ ԵՄ դեսպանը՝ հայկական ապրանքների համար նախատեսվող արտոնությունների մասինՀարավային Օսիայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 40,6 տոկոս
Ամենադիտված