Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին Ինչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռը Վեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքը Ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման Սարոյան «Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանը 

Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ (տեսանյութ)

Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը, «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում և ընդհանրապես աշխարհում սպասվելիք և արդեն իսկ ի հայտ եկած տնտեսական դժվարություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք անհանգստացնող են բոլորի համար՝ անհատ ձեռներեցից ու փոքր ստարտափ ունեցողից մինչև մեծ ընկերություններ: «Դուք Հայաստանում համեմատաբար մեծ ընկերություններ եք ներկայացնում: Մեծը չի նշանակում, որ հարուստ եք և կարող եք հաղթահարել այս վիճակը,- դիմելով հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծը հաճախ նաև նշանակում է մեծ խնդիրներ, մեծ բանկային վարկեր, մեծ պատասխանատվություն, մեծ թվով աշխատողներ, որոնք 1000-3000 ընտանիք են: Եթե կան տնտեսական դժվարություններ, որոնք անդրադառնում են ընկերության վրա, ապա բնական է, որ անդրադառնալու են նաև այդ մարդկանց վրա: Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք, հեռու եք իրական գործընթացներից, որովհետև դա վիրտուալ աշխարհ է, որտեղ մարդիկ ամենասկզբից կարողացել են հեռավորության վրա աշխատել: Թվում է՝ այս ամենը ճիշտ է: Սակայն նաև սխալ է, որովհետև ձեր ոլորտը ևս վերակառուցվելու է կամ արդեն իսկ վերակառուցման փուլում է: Կան ընկերություններ, որ վերև են գնալու, կան ծառայություններ, որոնք տրամաբանորեն ավելի պահանջված են լինելու, և կլինեն ոլորտներ, որոնց համար շատ ավելի դժվար է լինելու»:

Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են համավարակով պայմանավորված իրավիճակի ազդեցությունն իրենց ոլորտների վրա, խոսել նոր միտումներին հարմարվելու և ժամանակակից պահանջներին համապատասխան գործիքներ կիրառելու, սփյուռքի մասնագետների ներգրավման հնարավորությունների մասին: Անդրադարձ է եղել նաև ծրագրված միջոցառումներին և դրանք առցանց իրականացնելու հնարավորություններին:

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակին հաջորդելու է «ռեսթարթի» գործընթացը, հետևաբար, ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել: «Շատ էական է, որ մենք լավ ներկայացված լինենք,-ասել է նախագահը: -Աշխարհում շատ երկրներ ունեն արտահանումը խթանող կամ օտարերկրյա ներդրումների գործակալություններ: Հայաստանը մեկ գործակալություն պետք է ունենա, որը երկու ուղղությամբ էլ աշխատի՝ հայկական ապրանքը դուրս տանելու, ձեզ աջակցելու և հակառակը՝ դրսից ներս բերելու»: Նախագահն ասել է, որ իր առաջարկությամբ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից անցյալ տարի պատրաստված՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, խոսվում է նման մի կառույցի՝ Արագ արձագանքման աշխատանքային խմբի մասին: «Պետք է լինի հզոր աշխատանքային խումբ՝ ներառելով և՛ հայերի, և՛ օտարերկրացիների»,- նշել է Հանրապետության նախագահը, վերստին հիշեցնելով մյուս կարևոր խնդրի՝ էլեկտրոնային կառավարման մասին: Նախագահի խոսքով՝ որքան արագ և որքան շատ ոլորտներ անցնեն էլեկտրոնային կառավարման, այնքան տնտեսությունն ավելի ապահով կլինի: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այն ոլորտները, որոնք ապագային են միտված և առաջնահերթություն են մեր երկրի համար, պետք է նաև հարկային արտոնություններ և պետական աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք մրցունակ չենք լինելու:

Քաջալերելով ՏՏ ոլորտի ընկերությունների՝ ապագային միտված ծրագրերը, որոնք նաև Հայաստանն աշխարհին ներկայացնելու ձևերից մեկն են, Արմեն Սարգսյանն անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և STARMUS փառատոնին: ««Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շուրջ, որը պետք է անցկացվեր Դիլիջանում՝ «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, հետաքրքրությունը կրկնակի է: Այսինքն՝ անցյալ տարվա փոքր հաջողությունը ճանապարհ է բացում այն նորից անցկացնելու,-նշել է Հանրապետության նախագահը: -«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հետաձգվել է հոկտեմբեր: Եթե պայմանները թույլ չտան, հնարավոր է՝ այն իրականացնենք ավելի փոքր ձևաչափով, և նվիրված լինի համավարակներին և քաղաքականությանը:

STARMUS փառատոնի հարցում էլ ունենք հաջողություն, և, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կհայտարարվի այն Հայաստանում անցկացնելու մասին: Հույս ունեմ, որ մեկ տարի անց այլևս դիմակներ կրելու կարիք չի լինի, և այդ փառատոնը կնպաստի նաև զբոսաշրջության աճին: Ծրագրում ենք նաև համաժողով Horasis-China կազմակերպության հետ, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերին՝ չինական 50 կազմակերպությունների մասնակցությամբ: Այն դեռևս ուժի մեջ է, սակայն ժամանակը ցույց կտա:

Այն ինչ դուք անում եք գրավիչ է: Ձեր բոլորի շուկան, Հայաստանից բացի, աշխարհն է, սակայն ոտքերին ամուր կանգնելու համար, դուք պետք է Հայաստանում աջակցություն ստանաք»:

Որպես ապագայում սպասվող դժվարություններից մեկը՝ նախագահ Սարգսյանը նշել է պարենի անվտանգությունը: «Հայաստանը պետք է աշխատի առավելագույնս ինքնաբավ լինել և, ինչպես ձեր ոլորտն է, դառնալ նաև մթերքի, գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի կենտրոն,- ասել է նախագահն՝ ընդգծելով նաև ժողովրդագրական խնդիրը: -Մեր հայրենակիցներից շատերը, ովքեր արտագնա աշխատում էին, հավանաբար, այդ երկրներում աշխատանք չգտնեն: Հետևաբար, առաջանում է գործազրկություն: Մյուս կողմից, որոշակի ոլորտներում, նաև գյուղատնտեսական, մենք հսկայական ներուժ ունենք, հողեր ունենք, որոնք մշակված չեն, և պետք է քաջալերող ծրագրեր լինեն, որ մարդիկ գնան այնտեղ: Հատուկ քաղաքականության կարիք ունենք Սփյուռքի հետ կապված: Ամեն մարդ հայրենասեր է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի նաև գրավչություն, որպեսզի այդ մարդն իմանա, որ, գալով հայրենիք, իր ներուժը ճիշտ է օգտագործում: Սփյուռքահայը պետք է զգա, որ այս երկրի մասն է կազմում»:

Նախագահը ներկայացրել է նաև գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM նախաձեռնության հետ կապված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:

Ամփոփելով զրույցը՝ նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջԶելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ «Լոնդոնը պատասխանատվություն է կրելու»․ Մոսկվան կոշտ նախազգուշացում է հնչեցրել ԲրիտանիայինԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը կփոխվեն․ նոր նախագիծ է ներկայացվել FT. Պակիստանը կոչ է անում Իրանին՝ զսպել Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումներըՀայկական թիրախում են հայտնվել ռուսական բիզնեսները․ Շևցովն ահազանգում էԱդամ Կադիրովն առաջին անգամ մասնակցել է ՌԴ Պետդումայի ընտրություններին«Շուտով կյանքի կկոչվեն»․ ԵՄ դեսպանը՝ հայկական ապրանքների համար նախատեսվող արտոնությունների մասին
Ամենադիտված