«Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը». Արմեն Սարգսյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Բլոգոսֆերա
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ինստագրամի իր էջում տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրառմամբ շնորհավորել Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:
«Այսօր տոն է Սբ Աստվածածնի Վերափոխման: Այն կոչվում է նաև Տոն Խաղողօրհնեքի, քանի որ այսօր օրհնվում է պտուղը, իսկ մեզ կոչ է անում վերափոխվել դեպի բարին:
Շնորհավորում եմ բոլորին այս լուսառատ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մեր բոլորի գործերը բարի և պտղաբեր լինեն:
Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը: Թող Տիրամայրը հովանի լինի մեր երկրին ու խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին»,- գրել է նախագահը և նշել, որ լուսանկարներն արվել են Հավուց Թառի վանքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)