Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար «Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է «Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ» Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով 

Տղե՛րք, դուք, իրո՞ք, չեք հասկանում, թե ինչ վտանգավոր ճանապարհով ենք գնում առաջ․ Սարհատ Պետրոսյան

Բլոգոսֆերա

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքաշինությանը վերաբերող երկու քննարկումները կառավարությունում (Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի միջոցառումները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը) ունեին մեկ ընդհանրություն. երկուսում էլ քննարկման առարկան ներկայացնելուց հետո կարծես թե չենք հասկանում, թե ո՞ր ուղղությամբ ենք շարունակում առաջ գնալ ու առհասարակ մենք գոհ ե՞նք ոլորտում առկա իրավիճակից։

Եթե սրան գումարենք մեր ոլորտի պետական լիազոր մարմնի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետի ավարտը մի տասն օրից ու արդեն հանրայնացված փաստը, որ Երևանը մի քանի օրից չի ունենալու նաև գլխավոր ճարտարապետ, ապա կհասկանանք, որ ողջ բնագավառը վերափոխման եզրին է։

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ 2018 թվականից ի վեր խայտառակ կադրային նշանակումների ու հայեցակարգային սխալների շղթայի պատճառով մենք ձախողել ենք այս ուղղությունը։ «Մենք» ասելով՝ ինչ-որ չափով ինձ եմ մեղավոր համարում. ինչպես նշել էի Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից իմ հրաժարականի տեքստում, «չկարողացա պատշաճ կերպով ներկայացնել ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունն ու դրանց տնտեսական հավելյալ արժեքը»: Ու այս ամենը շատ ավելի արդիական է դառնում, երբ հատկապես տեսնում ենք, որ հետհամաճարակային տնտեսական վերականգնման հիմնական ուղղություններից մեկը հենց շինարարությունն է, ու դրան մենք, ինչպես 2018-ին պատրաստ չէինք, պատրաստ չենք նաև հիմա։

Ավելին, 2018-ին չտալով դրան նախորդած շրջանի ոլորտային գնահատականը, պատահական անհայրենիք բախտախնդիրներին վստահելով ոլորտը՝ մենք ընկել ենք ծուղակի մեջ. երբ ամաչելով ու տարբեր սեթևեթումներով հետ ենք բերում Նարեկ Սարգսյանի նման «մասնագետի»՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող իր անցյալով։ Բացի այդ, 2018-ից հետո ոլորտը տապալած, դիլետանտ ու ակնհայտ կոռուպցիոն խնդիրներ ունեցող անձանց աշխատանքից հանելով, մենք չենք տվել համարժեք գնահատական՝ հնարավորություն տալով նրանց իրենց ազատման իրական պատճառների փոխարեն մերկապարանոց հայտարարություններ անել։ Եվ ինչն ամենատարօրինակն է, իրենցից ոչինչ չներկայացնող նման անձանց անունները դեռևս դիտարկվում են նոր նշանակումների համար։

Դասական դարձած ոճով՝ «Տղե՛րք, դուք իրո՞ք չեք հասկանում, թե ինչ վտանգավոր ճանապարհով ենք գնում առաջ»:

Եվ.

- Արդյո՞ք հոգու խորքում վստահ եք, որ ճիշտ եք արել, երբ արտակարգ դրության պայմաններում՝ առանց պատշաճ քննարկումների, մարդկանց զրկել ենք իրենց անմիջական կենսամիջավայրում փոփոխությունների կանխատեսելիության խնդիրները դատական ճանապարհով լուծելու հնարավորությունից. այն դեպքում, երբ վերջին երկու տարվա ընթացքում շինարարական թույլտվություների մասով որևէ բարեփոխում չի կատարվել։

- Դեռ ավելին, Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է հանել հարևանների թույլտվության պահանջը հետագա կառուցապատումների մի շարք դեպքերում, ինչն, ի դեպ, նախարարի հրամանով կարգավորվող ակտ է լինելու և իրավազոր է դառնալու առանց քննարկման ու իրազեկման։ Արդյո՞ք սա Ձեզ համար ընդունելի է։

- Նորմալ ե՞ք համարում, երբ Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի հաշվետվությունն եք քննարկում՝ առանց կոմիտեի նախագահի երկու տեղակալների, բայց մասնակցում է Նարեկ Սարգսյանի նախկին օգնականը, որը, եթե չեմ սխալվում, մի քանի շաբաթ է, ինչ վերադարձել է կոմիտե։

- Չե՞ք վիրավորվում, որ պարտավորված եք բացասական հանրային ու մասնագիտական իմիջ ունեցող մարդկանց ներառել աշխատանքային խմբի մեջ, քանի որ «այլ կերպ» այս խնդիրը չեք կարողանում լուծել։ Ավելին, նրանք էլ գլուխ են գովում, թե վարչապետն անձամբ է խնդրել գլուխ բերել այս նախագիծը, և իրենց սեփական նախագծային արվեստանոցը վերածել են Քաղաքաշինության կոմիտեի ու գլխավոր ճարտարապետի համադրված «հարց լուծելու» դուքանի։

- Ինչպե՞ս եք հանդուրժում, որ քաղաքաշինության ոլորտը կարող է վստահվել մեկ ու կես տասնամյակ մարզպետ եղած ու մոտ տասը տարի ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ աշխատած մի մարդու, որը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող բարեփոխում նախաձեռնել՝ չունենալով եղածը փոխելու մտահորիզոնն ու կարողությունը։

- Իսկ ինքներդ ձեզ հարց տվել ե՞ք, թե ինչո՞ւ որևէ նորմալ մասնագետ չի համաձայնում ստանձնել Քաղաքաշինության կոմիտեի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի պատասխանատու ու պատվաբեր պաշտոնները, իսկ նրանք, ովքեր համաձայնում են, մասնագիտական ու մարդկային ի՞նչ որակներ ունեն։ Ինքներդ գիտեք, թե քանի թեկնածուի հետ եք զրուցել ու ինչ ծիծաղելի խոսակցություններ են տեղի ունեցել։

- Ինչպե՞ս է ստացվում, որ հայերեն մեկ էջ գրելու նորմալ կարողություն չունեցող նախկին չինովնիկը, որի դիլետանտ կառավարման ընթացքում վիժեցվեց հեղափոխական համարվող ճարտարապետների արտոնագրման ինստիտուտի կայացումն ու ներմուծվեց պետական համալիր հակապետական փորձաքննության ինստիտուտը, «հոդված» է տպում ոլորտի բարեփոխումների մասին, ու դեռ դիտարկվում է որպես Երևանի գլխավոր ճարտարապետի թեկնածու։

Կարելի է հարցերի այս ցանկը երկար շարունակել, բայց կարծում եմ, որ տխուր պատկերն արդեն տեսնում եք։

Ու այս ամենն այն դեպքում, երբ Երևանում 2017-ի համեմատ կրկնակի անգամ շատ թույլտվություններ են տրամադրվել, այն դեպքում, երբ Երևանի գլխավոր հատակագծի ժամկետն ավարտվում է այս տարի, ու քաղաքի կեսը դեռևս չունի պատշաճ գոտևորման նախագծեր, էլ չեմ ասում եղածի որակի մասին. վկան՝ Ֆիրդուսիի վիճահարույց կառուցապատումը։

Այս ամենից ելնելով, եթե մեր ցանկություններում ազնիվ ենք, կարծում եմ, որ այս պահին պետք է մի պահ կանգ առնել, բաց (կամ թեկուզ փակ) ձևաչափով քննարկումներ նախաձեռնել՝ հասկանալու բնագավառը մաքրելու ճանապարհային քարտեզը։ Հավատացնում եմ, որ հետո շա՜տ ուշ է լինելու։ Եվ ինչպես հիմա բազմաթիվ «նախկինում տրված» թույլտվությունների ձեռքն ենք կրակն ընկել, ապագայում կրակն ենք ընկնելու շուտով արդեն եռապատկված «նախկինում տրված» թույլտվությունների ձեռքը։ Իսկ սերունդները մեզ ու ձեզ չեն ներելու դրա համար։

Եվ ակնկալում եմ այս թեմայով քննարկումներ իշխանության տարբեր թևերում, լինի՝ գործադիրում, Ազգային ժողովում, Երևանի ավագանիում կամ պարզ կուսակցական գործիչների հավաքում՝ եթե չեք ուզում մեղավոր լինել այս ամենում։ Հիշենք՝ ցանկացած ձևաչափով քննարկումներն ունենում են իրենց ազդեցությունն ու հետևանքը։ Թե՛ Մաշտոցի պուրակի վերջին դեպքերը, թե՛Ֆիզիկայի ինստիտուտի նորակառույցի հարցը, թե՛ հանրային տրանսպորտի անլուծելի դարձած խնդիրը, թե՛ մեր բարձրարժեք գյուղատնտեսական հողերի կառուցապատումն ու ճանապարհների կողային մասերին բուսնող այլանդակ շինությունները, թե՛ հուշարձանների աղավաղումն ու բազմաթիվ ներդրողների օբյեկտիվ դժգոհությունը կախված են Ձեր այսօրվա անհատական ու խմբային ջանքերից։

Չնայած այս ամենի մասին է՛լ բաց, է՛լ փակ հոդվածների ու հարցազրույցների տեսքով դեռ 2018-ից ասել եմ, բայց հույս ունեմ, որ վերջին անգամ եմ գրում այս մասին։

Հավատացնում եմ՝ պատմության գնահատականը տրվում է թողնված նյութական ժառանգությանը, իսկ դրա հիմնական արտացոլումը ճարտարապետությունն ու մեր քաղաքներն են։ Ինչպես տեսնում ենք, «պատմության չափորոշիչները» շատ հեշտ են փոխվում, իսկ կանգուն շենքերը՝ ոչ։ Արե՛ք այնպես, որ այս ժամանակաշրջանը նախորդից տարբերվի, իսկ դրա համար պետք է մտածողության ու մարդկանց փոփոխություն, թե չէ՝ կմնանք սարդոստայնում, որը հյուսել է այն ճարտարապետական խունտան, որն իր զավակների ու դրսում բախտ որոնածների տեսքով հոշոտելու է մեր քաղաքներն ու ակնկալիքները»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է «Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)
Ամենադիտված