Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) 

Ձկնորսությունը հաճելի զբաղմունք չէ․ պատգամավորն առաջարկում է վերանայել ձկնորսներին առաջարկված պայմանագրերի որոշ կետեր

Բլոգոսֆերա

Ազգային ժողովի համար արձակուրդային այս օրերին աշխատանքային այցով Արցախում էի, որտեղ կարեւոր քննարկումներ ունեցա մի շարք հանդիպումների շրջանակներում: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մինչ այդ, այստեղ՝ Հայաստանում, իմ սիրելի մարզի՝ Գեղարքունիքի ձկնորսներն էին զայրացել, ու այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում այդ դժգոհությունների մասով:

Ուզում եմ խնդիրը դիտարկել երկու կողմերից: Նախ անխուսափելի էր, որ մի օր Կառավարությունը պետք է սկսեր ձկնորսության ոլորտի կարգավորումը, եւ կարելի է ասել` նույնիսկ ուշացած քայլ է: Շատ ենք քննարկումներ արել, բայց գործնական քայլեր՝ ոչ: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո պետք է հեղափոխություն լիներ նաեւ այս ոլորտում, եւ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի: Ինչու՞, որովհետեւ տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եւ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն:

Ընդ որում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ ձկնորսությունը այնքան էլ հեշտ կամ հաճելի զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ. մարդիկ կեսգիշերից հետո քուն չունեն, մթնշաղին արդեն լճի վրա են, որպեսզի հնարավորություն ունենան ձուկ որսալ. աներևակայելի ցուրտ եղանակին (այո, այդ թվում եւ ամռան ամիսներին) կյանքի համար վտանգավոր այդ ճանապարհով նրանք իրենց եւ իրենց ընտանիքների կեցության հարցն են լուծում:

Ուզում եմ նաեւ այս ձեւչափով տեղեկացնել, որ մի խումբ ձկնորսների հետ զրույցից հետո արձանագրեցի մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք պետք է տրամաբանական լուծում ստանան:

• Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետեւաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ եւ անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուռկանների չափի եւ որսացած ձկների քաշի հարցը վերանայել, որպեսզի եւ՛ ձկնորսները անգործ չմնան, եւ՛ բնությունը չտուժի:

• Ձկնորսները դժգոհում են, որ սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը: Բայց տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ՝ սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած՝ լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ մի քանի մուտքերով ձկնորսները ներս մտնեն եւ վերահսկել նաեւ այդ բոլոր մուտքերը:

• Ձկնորսները պատրաստ են հաստատագրված գումար վճարել եւ որս անել. Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան հեշտացնելու Սեւանի շուրջ գտնվող համայնքների բնակիչների համար օրինական ձկնորսությունը:

• Ձկնորսները դժգոհ են, որ հոկտեմբերից պայմանագրերի ժամկետները ավարտվում են, եւ պայմանագրերը կվերակնքվեն 6 ամիս անց: Կարծում եմ՝ տեղեկության պակասն է այս հարցում դժգոհություն հարուցել, որը պետք է անհապաղ լրացվի: Քանի որ լճում ձկնորսության արգելքը պետք է գործի միայն ձվադրման փուլում, այլ> ոչ՝ կամայական:

Ինչ քայլեր էլ, որ իրականացվեն, պետք է նվազագույն դժգոհություններ հարուցելով հասնենք խնդրի կարգավորմանը: Ձկնորսներն իրենք էլ են գիտակցում, որ տարիներ շարունակ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով՝ մեր բնական հարստությունը հանել, վաճառել են եւ պատրաստ են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրով աշխատելու: Բայց, մյուս կողմից, էկոլոգիապես մաքուր Սեւանի Սիգը այսօր բավականին մատչելի է եւ հասանելի սոցիալապես անապահով բոլոր խավերի համար: Ու եթե շատ կոշտ մեթոդներ կիրառվեն, Սիգի գինը կտրուկ կբարձրանա՝ հարուցելով հանրության առավել լայն շերտերի դժգոհությունը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել միջին լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին՝ պահել իրենց ընտանիքները եւ միաժամանակ մեր ազգային հարստությունը կառավարելի օգտագործել, որ չունենանք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ. Արդեն նշված բովանդակությամբ առաջարկները ուղարկել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, որի արձագանքը ստանալուն պես կհրապարակեմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին
Ամենադիտված