Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան «Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ 

Ով իրեն նույնացնում է նշված կատեգորիաների հետ, իրավունք ունի վիրավորվելու. Ռուստամ Բադասյան

Բլոգոսֆերա

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Ազատությանը» տված հարցազրույցում իմ արտահայտած մտքերը նպատակ ունեին պարզաբանելու հետևյալը.

Հայաստանն ունի հստակ օրակարգ՝ դատական համակարգում հիմնարար ու խորքային բարեփոխումներ իրականացնելու, ՀՀ քաղհասարակության և միջազգային հանրության կողմից հավանության արժանացած ռազմավարական լրջագույն փաստաթղթեր և դրանց արդեն իսկ պրակտիկ իմպլեմենտացում՝ Դատական օրենսգիրք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք։

Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացրած բարեփոխումների արդյունքում նախատեսել ենք․

Բարեվարքության և գույքային դրության ստուգում, որն իրականացնելու լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (կարծում եմ` առաջիկայում կտեսնենք այս բարեփոխման պտուղները)։ Հանձնաժողովին հնարավորություն է տրվել ստուգելու նաև գործող դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների գույքային դրությունը՝ բոլոր տարիների հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։

Կատարելագործել ենք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իմ կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա կայացված որոշումներին կարող եք ծանոթանալ Բարձրագույն դատական խորհրդի կայքում՝ http://court.am/hy/disciplinary և համեմատել նախորդ ցանկացած ժամանակահատվածի քանակի հետ։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով հնարավորություն ենք ընձեռել իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

Սա նշանակում է, որ ՀՀ պատմության մեջ նմանը չունեցող գործիքներն արդեն կիրառության մեջ են, և դրանք կիրառող մարմինները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, սեպտեմբերից Գլխավոր դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով ստեղծվելիք համապատասխան ստորաբաժանումը, կսկսեն դրանք կիրառել և կարձանագրենք առաջին արդյունքները։

Սահմանադրական բարեփոխումներն էլ այս բոլոր հարցերում տրամաբանական շարունակությունն են լինելու՝ միտված իրապես անկախ դատական իշխանության ձևավորմանը։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այս բոլոր հարցերը օրակարգ են բերվել 2019-ի ամռանը՝ ռազմավարական փաստաթղթի նախագծով։

Ընթացիկ փուլում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների, դատարանների ծանրաբեռնվածության լուծման, դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստի անցկացումը երաշխավորելու կառուցակարգերի մշակման, վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգերի կիրառման, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման, անվճար իրավաբանական օգնության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ժողովրդավարության հաղթարշավը Հայաստանում անբեկանելի է, կոռուպցիան էլ` իր բոլոր դրսևորումներով, պարտվելու է. սրան այլընտրանք չկա։

ՀՀ արդարադատության նախարարությունն ստանձնել է այս ոլորտում խորքային բարեփոխումների պատասխանատվությունը, և ես չեմ արդարանա և երբեք չեմ խուսափի քաղաքական պատասխանատվությունից նշված ոլորտի համար, բայց ամենևին էլ թույլ չեմ տա ընթացիկ բոլոր խնդիրները, որոնք դուրս են Արդարադատության նախարարության տիրույթից՝ կալանք տալ-չտալ, դատապարտել-չդատապարտել, առանձին դատավորների կողմից անբարեխղճության և կոռուպցիայի դրսևորումներ և այլն, վերագրել մեզ։

Իսկ ինչ վերաբերում է «լեգալիզմի» և «իրավական աղանդավորությանը», ապա դրանք իրար արժանի կատեգորիաներ են։ Առաջինը չի գիտակցում հասարակական հարաբերությունների էությունը, իրավունքը վերածում է անհասկանալի ու անտրամաբանական գործիքի ու ցանկացած զարգացում մղում փակուղի, երկրորդի ներկայացուցիչներն էլ, չունենալով իրական կամք բարեփոխումների (ինչը ենթադրում է գիտելիք, կամք, աշխատելու ցանկություն, նախաձեռնողականություն, հետևողականություն) լուրջ դեմքով հասարակությանը պատմում են փրկության կարճաժամկետ ծրագրերի մասին, ասում, որ ամեն ինչ կարելի է անել մեկ ակնթարթում, ընդամենը պետք է վերցնել ու ջնջել: Ով իրեն նույնացնում է նշված կատեգորիաների հետ, իրավունք ունի վիրավորվելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանը
Ամենադիտված