Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը 

«Քցում ենք մարդկանց, փակվենք, գնանք»․ «Beauty of Armenia» տուրիստական ընկերությունից տուժածների թիվը 100-ից ավելի է

Հասարակություն

Հայաստանցի զբոսաշրջիկները սոցցանցերում խմբեր են բացել և հայտնում են, որ խաբվել են «Beauty of Armenia» տուրիստական ընկերության կողմից։ Բանն այն է, որ տուրընկերությունը գայթակղիչ առաջարկ է ներկայացրել, այն է՝ X քանակով գիշերակաց Հայաստանի ցանկացած հյուրանոցում պատվիրելու դեպքում կստանան նույնքան գիշերակաց նվեր։ Ըստ գովազդի՝ ակցիայի շրջանակում ձեռք բերված փաթեթները հաճախորդները կարող էին օգտագործել օգոստոսի 30-ից սկսած։ Սակայն ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը Հայաստանում ամրագրումներ անելու համար փոխանցած գումարները վերցրել ու անհետացել է։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տուժածներից Հ.Աղաբաբյանը պատմեց, որ տուժածների թիվն այս պահի դրությամբ 100-ից ավելի է, գումարը ընդհանուր 6 մլն դրամի սահմանն անցնում է, սակայն կան բազմաթիվ անձինք, որոնց հանգստյան օրերը առջևում են և դեռ տեղյակ չեն, որ խաբեության զոհ են դարձել։ «Առաջարկը միանգամից հետաքրքրեց, զանգահարեցի, պայմանավորվեցի Ջերմուկում և Թեժ լեռում հանգստանալու համար։ Ապահովության համար կապ հաստատեցի նաև հյուրանոցների հետ, որտեղ պետք է մնայինք, հետաքրքրվեցի՝ արդյո՞ք իրենք համագործակցում են «Beauty of Armenia»-ի հետ, թե ոչ, երբ դրական պատասխան տվեցին՝ ասելով, որ նախկինում խնդիրներ չի առաջացել, վստահություն ներշնչեցին։ Փոխանցեցի 246 000 դրամ։ Սակայն, երբ ծանոթներս օգոստոսի 30-ին պետք է գնային հանգստի, զանգահարում են հյուրանոցներ և պարզում է, որ գումարները փոխանցած չեն, զանգահարում են Վահե Շահվերդյանին, տուրընկերության օպերատոր աղջիներին, սակայն բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են լինում, ֆեյսբուքյան էջերը՝ ջնջված։ Օգոստոսի 28-ին ես զանգահարեցի այն հյուրանոցներ, որտեղ մենք պետք է մնայինք, սակայն փոխանցեցին, որ տուրընկերության հետ խնդիրներ են առաջացել, բոլոր ամրագրումները հանված են, քանի որ իրենց գումարներ չեն փոխանցել և կապի դուրս չեն գալիս»,- ասաց Համեստը՝ նշելով՝ հասկանալով, որ խաբեության զոհ են դարձել, դիմել են ոստիկանություն։

Տուժածներից Ա. Աղայանն էլ պատմեց, որ պատահաբար մտել է «Beauty of Armenia»-ի ֆեյսբուքյան էջ և տեսել, որ էջն այլևս գոյություն չունի․ «80 000 հազար դրամ եմ վճարել Ծաղկաձորում 4 օր հանգստանալու համար և տուժել։ 2 մեծ, 1 երեխա, 2 անգամյա սնունդով կազմում էր 160 000 դրամ, այսինքն ակցիայով վճարել ենք դրա կեսը։ Երբ խոսում էի Վահե Շահվերդյանի հետ ու ասացի անհավանական ակցիա է, կես կատակ կես լուրջ քմծիծաղով պատասխանեց՝ «քցում ենք մարդկանց, փակվենք, գնանք», բայց արի ու տես հենց նման նպատակ էլ հետապնդում էր։ Ես պունկտուալ իմ վճարումներն ու փաստաթղթերը ուղարկեցի, բայց ինքը թերացավ։ Օնլայն տեսա, որ ամրագրում հյուրանոցի վրա արված չէ։ Մտածեցի անընդհատ չզանգահարեմ, հատկապես, ասացի ամրագրում արեք, մի քանի վայրկյան հետո ամրագրում արեց, բայց գումարը չփոխանցեց, հետո պատճառաբանեց, թե մեր հանգստի գնալուց 4 օր առաջ է վճարում անելու։ Հարցը միայն գումարը չէ, մենք հոգեպես շատ ճնշված ենք և մեզ խաբված ենք զգում։ Իմ երեխան սպասում էր, գերզբաղված ամուսինս հանգիստ էր վերցրել ու հայտնվում ենք այս իրավիճակում։ Մենք դիմել ենք ոստիկանություն, պարզվում է նախկինում նրա վրա գործ կա հարուցած և խնդիրներ են առաջացվել նաև այս տարվա հունվարին, երբ նրանց զբոսաշրջային փաթեթներով Վրաստան մեկնած զբոսաշրջիկները դրսում են հայտնվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ամենաքիչ գումարը 20 000 դրամն է, մարդիկ կան 450 000 դրամ են տուժել։ 

«Beauty of Armenia»-ից տուժածները Ֆեյսբուքում և Viber-ում խմբեր են բացել և փոխանցում են տեղեկություններ Վահե Շահվերդյանի և նրա ընտանիքի անդամների մասին՝ փորձելով ուղիներ գտնել նրան հայտնաբերելու համար։ Տուժածներն ասացին, որ գնացել են նաև նրա ծնողների տուն, սակայն նրանք ևս զարմացել են կատարվածից։ Տնօրեն Վահե Շահվերդյանի Ֆեյսբուքյան անձնական էջը ջնջված է, սակայն տուժած քաղաքացիները նրա անունով կեղծ էջ են բացել՝ փորձելով հասկացնել բոլոր մարդկանց, որ ընկերության կողմից խաբվել են։ 

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը
Ամենադիտված