Պայթել է 30 տոննա տարողությամբ ռեզերվուար․ ԱԻՆ պաշտոնյան՝ Պռոշյանի գործարանի պայթյունի մասին
Հասարակություն
Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է։ Այս պահին չենք կարող հստակ ասել, որ պայթյունը զոդման աշխատանքների հետևանքն է, քանի որ նախաքննություն է տեղի ունենում, որից հետո արդյունքները պարզ կլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։
«Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում 30 տոննայանոց գինու մեկ ռեզերվուար է պայթել, որին կից կային 11 հատ 30 տոննայանոց, 20 հատ 8 տոննայանոց ռեզերվուարներ։ Հարակից շինությունը սպիրտի արտադրամասն էր, որտեղ կար պահեստավորած սպիրտ, նաև գինիներ, որի կողքին էլ պահածոների արտադրամասն էր, սակայն կանխվել է հրդեհի տարածումը, հետագա պայթյունը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից