«Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ 

Մենք էլ, մեր երեխաներն էլ, ժողովրդի հետ նույն կրակի տակ էինք. Ռիտա Սարգսյան. «Փաստինֆո»

Հասարակություն

Տարիներ շարունակ, սեպտեմբերի երկուսի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կարեւոր միջոցառումների ցանկում նշանավոր էին ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մշակութային նախաձեռնությունները, որոնք մեկտեղում էին Արցախում՝ Հայաստանն ու սփյուռքը: Այդ օրը Արցախից ստացած հոգեւոր էներգիան, հետո տեւական ժամանակ ուղեկցում էր բոլորին՝ հողի ու երկնքի, բնության եւ Աստծո հետ ներդաշնակ ապրելու համար:

Ազգային հպարտությամբ լեցուն օրվա աղբյուրն ու ակունքը Արցախյան ազատամարտն է, որից ջուր են խմում մեր սերունդները:

Պատերազմական տարիներից պահպանած իր հուշերը եւ զգացողությունները «Փաստինֆոյի» խնդրանքով վերհիշել-վերապրելով, տիկին Սարգսյանը կարեւորում է այն մասնակցությունը եւ լուրջ ներդրումը, որ Արցախյան պատերազմի տարիներին ունեցել են նաեւ Արցախի բոլոր կանայք՝ ամբողջապես ապահովելով թիկունքը՝ օգնելով ու աջակցելով, որ տղամարդիկ կենտրոնանան հիմնական գործի վրա:

«Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները…Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք: Հիշում եմ՝ մարդկանց կասկածները ցրելու համար, երբեմն, նույնիսկ երեխաների հետ քայլում էինք փողոցում, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, համոզվեն, որ իրենց կողքին ենք եւ ոչ մի վայրկյան չմտածեն պարտվելու մասին: Բնականաբար, սարսափելի էր, քանի որ թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել… բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք»:

Միս կտրելու դանակը՝ որպես ինքնապաշտպանական միջոց

Երբ սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ խոսք էր գնում պատերազմի մասին, հանկարծ տնից անհետացավ մեր միս կտրելու դանակը: Սկեսրոջս հետ օրերով փնտրում էինք դանակն ու չէինք գտնում: Սերժ Սարգսյանի Սաթենիկ տատը, որ անկողնային էր արդեն, օրեր շարունակ լուռ հետեւելով մեր փնտրտուքին, մի օր էլ չդիմացավ մեր հարցաքննությանը եւ խոստովանեց, որ ինքն է պահել դանակը: Երբ հարցրինք՝ բաբո, դանակը չե՞ս տեսել, նա բարձի տակից հանեց այն ու մեկնեց ինձ: Սկեսուրս ու ես զարմանքից քարացել էինք, հարցնում ենք՝ ախր, ինչու՞ ես դրել բարձիդ տակ: Նա, որ հայտնի էր իր համարձակ եւ ոչնչից չվախեցող կերպարով, հայացքը մեզ ուղղեց եւ ասաց՝ թուրքը որ գա, ինչ պիտի անեմ, ո՞ նց պիտի պաշտպանվեմ…

Այսինքն, Սաթենիկ տատը ինքնապաշտպանության նպատակով էր մսի դանակը բարձի տակ պահում:

Չեն մոռացել իրենց առօրյայի մաս դարձած «Գրադ»-ի եւ «Ալազան»-ի ձայները

Արցախում բոլորն էին պատերազմի մեջ՝ մեծից՝ փոքր, երեխաներն անգամ հստակ տարբերակում էին բոլոր զինատեսակները, նրանց ձայները՝ տանկ, Գրադ, Ալազան…Հիշում եմ՝ աղջիկս մի օր փամփուշտ էր գտել, տուն բերեց ու թե՝ մամա, սա ԱԿՄ է թե՞ ԱԿՍ: Ես չհասկացա հարցի իմաստը, ուստի նրա հարցին չկարողացա պատասխանել: Հետո, իհարկե, ինձ բացատրեցին, ինչ ասել է՝ ԱԿՄ եւ ԱԿՍ…

Արցախի երեխաները… շատ ընտանիքներ գիտեմ, որ երեխաներից մեկին հայրական տատի մոտ էին պատսպարում, մյուսին՝ մայրական, որ բան է, Աստված մի արասցե, մեկին հանկարծ մի բան պատահի, մյուսը՝ փրկվի: Եվ զգացական էր ժողովուրդը, եւ՛ սառը դատողությամբ:

Ղեւոնդի մատուռի մոմալույսերը

Շուշիի ազատագրման նախորդ օրն էր, ինքս ինձ համար որոշեցի, որ պիտի բարձրանամ՝ հինգ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր խոյացած Ղեւոնդի մատուռը եւ մոմեր վառեմ՝ մերոնց հաղթանակի համար: Ճանապարհն ահավոր դժվար էր, բայց ես վստահ էի, որ հղացումս պիտի իրագործեմ՝ մինչեւ գագաթը պիտի հասնեմ, վառեմ մոմերս եւ մենք պիտի հաղթենք: Պիտի ազատագրենք գեղեցկուհի Շուշին:

Ղեւոնդի մատուռ տանող բարձուքը հաղթահարելիս շարունակ հիշում էի տատիկիս խոսքերը: Մի օր նրան հարցրել էի, թե ինչու՞ են այսքան բարձր, հեռավոր սարի գլխին կառուցել մատուռը: Աստծո ոտնատակը պիտի դժվարությամբ հասնես, ասել էր նա:

Հասնելով բաղձալի սրբավայրը՝ մի պահ զարմացա՝ տեսնելով բազմաթիվ վառվող մոմերը: Այսինքն, շատերն էին ինձ նման մտածել…Վառվող մոմերը Շուշիի հաղթական ազատագրման համար լուսավոր ցանկություններ լինեին ասես…

Հաջորդ օրը եկավ՝ բարին հետը՝ հաղթել ենք, Շուշին ազատագրված է:

Այդ հաղթանակը բոլորիս ցանկությունների խտացումն էր: Երբ ազգովի նույն նպատակի համար ենք պայքարում, հաջողությունը նախասահմանված է, անկասկած է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներին
Ամենադիտված