Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, դիմեք ԱԳՆ կամ պարետատուն․ Զարեհ Սինանյան
Հասարակություն
Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում կամ որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացողներին ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Տվյալ խնդրով մենք որևէ իրավասություն չունենք զբաղվելու։ Կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են։ Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել ԱԳՆ կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ՞»,-ասաց Սինանյանը։
Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս է ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանների բացման համար։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)