ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը 

«Անթույլատրելի մոտեցում». «Նորաշենի» արգելավայրի տարածքում հարսանիք է եղել

Հասարակություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Անթույլատրելի մոտեցում» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.

«Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։

Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։

Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։

Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։

Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը։

Դեղին ավազը լուծում է ոչ թե գեղեցիկ լինելու խնդիրը, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու անհրաժեշտությունը։ Այս համակարգը կարևոր է ինչպես Հայաստանի ողջ տարածքի էկոհամակարգի, այնպես էլ թռչող կենդանիների միջցամաքային անխաթար չուի ու նրանց անվտանգ կեցության համար։

Հետևաբար, խախտվել է ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքում բնակվող կենդանիների անդորրը, այնպես ել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմի կարգը, որը ժամանակին չի կասեցվել և պատշաճ արձանագրվել։

Տեղեկացնեմ նաև, որ դեպքի կապակցությամբ «Սևան» ազգային պարկում նշանակվել է ծառայողական քննություն։

Հավելեմ նաև, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար։

ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում եմ, այսրոպեական գեղագիտական պահանջները բավարարելու համար չխախտել ԲՀՊՏ-ներում սահմանված գործող կարգն ու չշրջանցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը՝ պահպանելով հազվագյուտ տեսակների բնադրավայրերի և բնակատեղիների անխաթարությունը։

Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումըԱմերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ ԲադալյանԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետՀայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայովԼեհաստանում լեհերի և ուկրաինացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելՌուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզի շուրջ երկու տասնյակ բնակավայրերի Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԹրամփը պնդել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-իցԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԷրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և Պաղեստինի հարցերըԵրևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովՌուսաստանում կանխատեսում են Լուսնի ռեսուրսների արդյունահանումը մոտ 20 տարվա ընթացքումԹուրքիայում հայտարարել են, որ որոշ երկրներ խոչընդոտել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնությանըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըՄակրոնի արտաքին տեսքը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա է դարձելԵվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել ԵՄ ամառային գազի պաշարների վերաբերյալՄԱԿ-ի կանխատեսում. Ռուսաստանը կավելացնի մսի և ցորենի արտահանումը մինչև 2035 թվականըՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան միջոցների մասին՝ Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման հնարավորության ֆոնինՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ֆիդանը Կալլասի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունըԿրեմլը չի մեկնաբանում Զելենսկու հայտարարությունների «էմոցիոնալ երանգը»Բելառուսը հայտարարել է ԵՄ-ի հետ կանոնավոր կապերի մասինԻ՞նչ կշահի ՀՀ-ն՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում․ Դեմոյանի մեկնաբանությունըԹրամփը հայտարարել է ԱՄՆ–Իրան նոր բանակցությունների մասին ԴոհայումՌԴ Պետդումա. ԱՄՆ ներկայացուցիչների այցը կարող է առաջ մղել Ուկրաինայի հարցով բանակցություններըՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինԻրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլարի ակտիվները ապասառեցնելու շուրջՄակրոնը առաջարկել է օտարերկրյա բիզնեսից լրացուցիչ հարկերով ֆինանսավորել ԵՄ բյուջենԵրևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկըՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվիՀայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մասին տեղեկություններըԶախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումըԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրիՔաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելCNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավԹբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվիՄԱԿ. Վենեսուելայում մոտ 1.8 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունիBloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ով
Ամենադիտված