Ներկա պահին առաջնագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր. Սամվել Բաբայան
Արցախ
Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել:
«Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկա պահին առաջնագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր:
Կոչ եմ անում չտրվել թուրք-ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին և հետևել բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին:
Զարգացումների մասին պարբերաբար կտեղեկացնեմ»:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)