Թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին․ Ռուստամ Բաքոյան
Բլոգոսֆերա
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում թուրքական ներգրավվածության մասին ապացույցները դառնում են անժխտելի։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Այդ ֆոնին թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին։ Շեշտեմ՝ իմ կոչը վերաբերել է բացառապես եզդիներին, ավելին՝ Rudaw քրդական հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ես շեշտել եմ, որ քրդերին և եզդիներին չի կարելի նույնականացնել։ Այդուհանդերձ, ZOOM տեսագրության ժամանակ հաղորդավարը հարց ուղղելիս կիրառել է՝ «քուրդ եզդիներ» եզրույթը, իսկ դրան ի պատասխան՝ ես արձանագրել եմ՝ խոսքը Հայաստանի եղբայրական ժողովրդի` եզդիների մասին է։ Խորհուրդ կտամ թուրքական կողմին իրենց ներգրավվածության կոծկման համար չդիմել մանիպուլյացիաների։ Իմ խոսքը հստակ է, և ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Հայաստանում ապրող եզդիներով կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ կյանքի ու ապրելու իրավունքի համար մղվող այս պայքարում»,-նշել է պատգամավորը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ