Իրանի տարածքում ադրբեջանական 3 արկ է ընկել. կա վիրավոր (լուսանկարներ)
Համաշխարհային Մամուլ
Իրանական Anaj գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական 3 արկ ընկել է Խոդաֆարայի շրջանի Փարվիզխանլու գյուղում։ Ռումբերն ընկնելու արդյունքում երեխա վիրավորվել է, 6 տուն վնասվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել էր Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք: Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Արցախի ու Ադրբեջանի հետ Իսլամական Հանրապետության սահմանների ողջ երկայնքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան