Անհապաղ դադարեցնե՛լ ռազմական գործողությունները․ Պուտինի, Մակրոնի ու Թրամփի համատեղ հայտարարությունը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ առանց նախապայմանների: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ բարեխղճորեն ստանձնել պարտավորություններ և առանց նախապայմաններ դնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ վերսկսել բանակցությունները», - ասված է Մինսկի խմբի համանախագահների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ»։ Նախագահները ցավակցություն են հայտնել ղարաբաղհակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին: «Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին», - ասվում է փաստաթղթում: