Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի՝ վիրավորված լրագրողներին երկիր վերադարձնելու համար
Աշխարհ« Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ, հնարավորինս շուտ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի կողմից գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողներին երկիր վերադարձնելու համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:
«Շտապօգնության ինքնաթիռը պատրաստ է մեկնել լրագրողներին հայրենիք վերադարձնելու համար», - ասել է նա ՝ շեշտելով, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի: