Ազատության հրապարակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ներկա է Դադիվանքի վանահայրը
ՔաղաքականԱզատության հրապարակն այսօր բազմամարդ էր:
17 կուսակցությունները հավաքվել էին ներկայացնելու ընդդիմության իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, ժամանակավոր կառավարություն ղեկավարելու համար:
Բազմահազարանոց հանրահավաքը սկսվեց Դադիվանքի վանահոր՝ Տեր Հովհաննեսի խոսքով և Տերունական աղոթքով: Վանահայրն իր խոսքում նշեց, որ մենք պարտվել ենք այն պահից սկսած, երբ հասարակությունը սևի ու սպիտակի, արցախցու ու հայաստանցու բաժանվեց:
Ելույթ ունեցան ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները, այնուհետև խոսքը փոխանցեցին վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, ով խոսեց ստեղծված բարդ իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավոր տարբերակների, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
Հանրահավաքին ներկա քաղաքացիները միաբերան պնդում էին, որ պարտված, թշնամու առաջ ծնկած ղեկավարը պետք է օր առաջ հեռանա, որ երկիրը հնարավորություն ստանա պայքարել և հետագայում մաքրել այդ պարտվածի խարանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)