Քաղաքացու կյանքը պիտի հեշտացնենք․ Փաշինյան Նոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համար Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Իսպանիայում զոհերի թիվը հասել է 4 տասնյակի Արտակարգ դեպք Հալաբյան փողոցում «Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Գորիսում դպրոցի աշակերտ է մահացել Էրդողանը բացատրել է, թե ինչպես կարող է Իրանը հաղթահարել «թակարդներով լի» ժամանակաշրջանը Գեղարքունիքում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին 

Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան

Քաղաքական

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք ապրում ենք մեր ազգի համար ամենածանր ժամանակաշրջանը՝ պատերազմ և խայտառակ կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և վիրավորներ, ջախջախված ճակատագրեր և սգացող ընտանիքներ, ում հետ այդ ցավը կիսում ենք նաև մենք և մեր ամբողջ հայ ազգը։ Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում խորը քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի՝

հասարակության մեջ իրար նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման,

սև-սպիտակի բաժանման,

ոչ պրոֆեսիոնալ կառավարման,

երկար տարիների անվերջ բացթողումների,

համահայկական խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայության։

Հավատացնում եմ ձեզ, որ բացասական երևույթների ցանկը կարող եմ դեռ շատ երկար թվարկել։ Ե՞վ․․․ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող, ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով միլիոնատեր դարձած ստահակները։ Մենք այլևս չունենք ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ դրա իրավունքը։

Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական, և այդ հրամայականը ունի մեկ անուն՝ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուրեք։ Սիրելի՛ հայեր, մենք միայն դրան ենք արժանի, և միասին դա իրականացնելու ենք։ Դրա համար մեզ անհրաժեշտ են մի քանի շատ պարզ գործողություններ։ Մենք պետք է մեր հայրենիքում վերականգնենք միասնականության, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Պետք է այլևս թույլ չտանք օտար ուժերին պառակտել մեզ։ Պետք է վերաիմաստավորենք ազգային և հոգևոր արժեքները և մեր սերը Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և մասնագիտությամբ՝ իր լուման ներդնելով երկրի զարգացման մեջ։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե՛, առաջնայինը՝ Ռուսաստանի Դաշնության։

Մենք միասին բացելու ենք մեր երկրի պատմության նոր էջը, որը լի է լինելու նոր ձեռքբերումներով և հաջողություններով, որտեղ մենք միասին ենք կերտելու մեր ժողովրդի բարեկեցությունը և միասին ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները։

Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկրում տիրող ծանր իրավիճակը և այն միահամուռ ուժերով դեպի դրականը փոխելու իմ բացարձակ համոզվածությունը ինձ ուղղորդել են ինձ համար չափազանց կարևոր և պատասխանատու այս որոշման կայացմանը։  Այն է՝ ստեղծել նոր քաղաքական օրակարգ և համախմբել այս գաղափարների շուրջ միանգամայն նոր մարդկանց, ովքեր մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել, և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալը։ Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստ են աշխատելու հանուն մեր երկրի ապագայի և հետագայում էլ պատասխանատվություն կրելու իրենց վստահված ոլորտների համար։ Մենք մեր թիմով անելու ենք ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի մեր ժողովուրդը ապրի ավելի լավ։ Բայց մենք դա անելու ենք ձեզ հետ միասին, որովհետև գործնականում կարող ենք իրական հաջողություն գրանցել միմիայն համատեղ աշխատանքի և նվիրվածության պայմաններում։ Ճշմարտությունը որքան էլ ցավոտ և ոչ պոպուլյար լինի, դուք դա իմանալու եք մեզանից, և նման բացարձակ փոխվստահության մթնոլորտում մենք միասին ենք հաղթահարելու ամենադժվար փորձությունները։ Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու մեր հայրենիքի զարգացման գործընթացում։

Հենց սա՛ է մեր հաջողության ամենակարևոր երաշխիքներից մեկը։ Սիրելի՛ ժողովուրդ, ես ձեզ հետ կիսվեցի մեր թիմի որոշ ծրագրային դրույթներով և տեսլականով, բայց ամբողջական ծրագիրը մենք մշակելու ենք ձեզ հետ միասին՝ մեր մարզային և համայնքային այցելությունների ժամանակ։ Այս մոտեցումը առաջին անգամ է կիրառվելու ՀՀ֊ում, և համոզված եմ, որ մենք միասին դեռ շատ նորարարություններ ենք անելու մեր երկրում։ Եվ ուրեմն, եկեք խոսքից անցնենք գործի։

Ի զե՛ն, սիրելի՛ ժողովուրդ, և Աստված բոլորիս պահապան։

Արտակ Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը Ֆինլանդիայի նախագահը հրավիրվել է՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդինՔաղաքացու կյանքը պիտի հեշտացնենք․ ՓաշինյանՆոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համարԲայրամովն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական Միությունն արդեն 25%-ով կախված է ԱՄՆ գազի մատակարարումներից․ ԵվրահանձնաժողովԻսպանիայում զոհերի թիվը հասել է 4 տասնյակիԿորուստ՝ Արփի Գաբրիելյանի ընտանիքում (լուսանկար)Արտակարգ դեպք Հալաբյան փողոցում«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակՈրն է Եվրոպայի զսպվածության պատճառը Թրամփի հետ հարաբերություններում․ NYTԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինԳորիսում դպրոցի աշակերտ է մահացելԷրդողանը բացատրել է, թե ինչպես կարող է Իրանը հաղթահարել «թակարդներով լի» ժամանակաշրջանըՏոկաևը Թրամփից հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդինԳեղարքունիքում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել Սիրիայի անցումային նախագահ ալ-Շարաան չեղարկել է Գերմանիա այցը․ ReutersՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներինԲախվել են «Mercedes-Benz»-ը և «Volkswagen»-ը. կան տուժածներՀայաստանը՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնում․ ինչ սպասել 2026թ-ից (տեսանյութ)ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն ԱշոտյանՆեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանըԱրևմուտքում խոսել են ԵՄ-ի՝ Ռուսաստանին «թելադրելու» լիազորությունների բացակայության մասինԳրենլանդիան չի զիջի ԱՄՆ ճնշմանը. Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ ոստիկանությունում և ՓԾ-ում (տեսանյութ)Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ Իտալիայում բացահայտել են Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալու հետևանքներըՀԱՊԿ-ում խորհրդակցություն է անցկացվելԸնդդիմադիրներն այցելել են քաղբանտարկյալներին․ ՀՀ նախագահը պարգևատրել է ԱՄՆ դեսպանին (տեսանյութ)Ալիևը պարգևատրվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակովԷներգետիկ ոլորտում արտակարգ դրության հայտարարումը բացահայտեց Ուկրաինայի քաղաքական անկայունությունը․ UnHerdԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է. «Հետք»Ովքեր են ձեր գործընկերները․ Փոստանջյանի հարցը դատավորինՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել (տեսանյութ)Եվրոպական խորհուրդը արտահերթ նիստ է գումարում Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնինԱՄՆ-ն այլևս հուսալի դաշնակից չէ․ Եվրամիություն Գեյջին հստակ պատճառ է նշել․ Ինչու՞ է UFC-ն անտեսում վարկանիշի առաջատարինԷկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա ԱվստրիայումԳվատեմալայի նախագահ Արևալոն երկրում 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարելՓարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել․ «Իշխանություն»Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել ԹուրքիաՈւշադրություն վարորդներին․ Ինչ իրավիճակ է ԼարսումՔրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)Էրդողանը ահաբեկչության դեմ պայքարում աջակցել է Ալ-Շարաային Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացելՋերմուկ քաղաքում բուք էՁերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի երկու գլխավոր օպերլիազորներ«Honda»-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի
Ամենադիտված