Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի «Մոնցայում»
Սպորտ
Իտալիայի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին պայմանագիր կստորագրի իտալական «Մոնցա» ֆուտբոլային ակումբի հետ, որը պատկանում է Իտալիայի նախկին վարչապետ և Միլանի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Երկուշաբթի օրը Բալոտելին բուժզննում կանցնի և ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կստորագրի «Մոնցայի» հետ մինչև 2021 թվականի հունիսը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 30-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբի հետ: «Մոնցայում» Բալոտելին կմիանա «Միլանի» մեկ այլ նախկին խաղացողի՝ Քեվին-Պրինս Բոատենգին: Նախորդ մրցաշրջանում Բալոտելին խաղացել է իտալական «Բրեշիայում»՝ 19 խաղում խփելով հինգ գոլ: Նախկինում հարձակվողը խաղում էր Միլանի «Ինտերում», «Միլանում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու «Լիվերպուլում», ֆրանսիական «Նիսում» ու «Մարսելում»: Իտալիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 36 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ:
«Մոնցան» 9 խաղից հետո 14 միավորով ութերորդն է B Սերիայում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)