«ՊՍԺ»֊ն խզել է պայմանագիրը Հեսե Ռոդրիգեսի հետ
Սպորտ
«Պարի Սեն Ժերմենը» համաձայնվել է խզել պայմանագիրը կիսապաշտպան Հեսե Ռոդրիգեսի հետ, հայտնում է ֆրանսիական ֆուտբոլային ակումբի կայքը: 27-ամյա երիտասարդի պայմանագիրը կնքվել էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Հեսեն ՊՍԺ֊ին է միացել «Ռեալից»՝ 2016 թվականին: Այս ընթացքում նա փարիզյան ակումբում անցկացրել է 18 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)