Արթուր Վանեցյանը հանդիպել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
Քաղաքական
«Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր վանեցյանը այսօր հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։
Հանդիպումից լուսանկար է հրապարակվել կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել սրբազանը, անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ասել էր. «Ես չեմ ուզել իր ներկայությամբ հոգեհանգստյան կարգ կատարել, և դա ցանկացած հոգևորականի իրավունքն է։ Հոգևորականը պարտավորված չէ որևէ տեղ որևէ կարգ մատուցել՝ որևէ մեկի ցանկությամբ»:
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, Գյումրիում էր՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի