Ծովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսը Հինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվել Գորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրև Բահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում 1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքները Չարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք Ուռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքեր Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում Աստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները 

Բոլորը զբաղվում են ռազմագերիներով, բացի Հայաստան պետությունից և Հայաստանի իշխանությունից. Միհրան Հակոբյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդ չգիտի՝ կատաղի՞ Նիկոլի աթոռակռվի համար լկտիության և ցինիզմի աստիճանից, թե՞ զարմանա հասարակության ցանկացած խայծ կուլ տալու չդադարող պատրաստակամությունից։ Այս համազգային խայտառակությունը, որ սկսվել է նոյեմբերի 9-ից, ոչ մի րոպե չի դադարում։ Ավելին, ստանում է այլանդակ նոր դրսևորումներ։ Ահա դրանցից մի քանի ամենաակնառունները։

Նկատե՞լ եք, որ այլևս ոչ ոք Նիկոլից չի պահանջում զբաղվել ռազմագերիներով։ Մարդիկ ձեռքերը լվացել են Նիկոլից։ Այն դարձել է հասարակական շարժում, Ռուսաստանի ամենօրյա բրիֆինգների թեմա, Պուտին-Ալիև հեռախոսազրույցների պատճառ։ Բոլորը զբաղվում են ռազմագերիներով, բացի Հայաստան պետությունից և Հայաստանի իշխանությունից՝ ի դեմս վիժվածքի։

Ձեր կարծիքով՝ սա պատահակա՞ն է։ Ամենևին ո՛չ։ Սա հենց այն է, ինչին ձգտում էր Նիկոլը ու ինչին հասավ՝ հերթական անգամ հասարակությանը գցելով իր թակարդը։ Ռազմագերիների փոխանակումը, որի պատասխանատուն միայն ու միայն Նիկոլն է, այսօր չկա նրա օրակարգում։ Նիկոլն այնպես արեց, որ իրենից որևէ բան չակնկալեն։

Բայց այս պատմությունն ունի ավելի այլանդակ շարունակություն։ Նիկոլն այսօր զբաղված է ավելի մեծ դավաճանությամբ։ Երևանն ու Բաքուն հայտարարեցին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումը։ Իրականում սա սոսկալի մեծ խաբեություն է։ Նիկոլը չի համաձայնել ռազմագերիների փոխանակման։ Նա համաձայնել է հայ գերիներին փոխանակել Արցախում գերեվարված սիրիացի վարձկանների հետ։ Ավելին, Նիկոլը համաձայնել է Ադրբեջանին հանձնել նաև 2014 թվականին ձերբակալված ադրբեջանցի մարդասպաններին։

Հիշեցնեմ, որ արդեն 6 տարի Հայաստանը կտրականապես մերժում էր այդ մարդասպաններին որևէ ձևով փոխանակել։ Իսկ հիմա փաստորեն Ադրբեջանին նորից զիջում է։ Նորից հանձնում է։ Այս անգամ մարդասպանների։

Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին։ Նա հանձնում է սիրիացի վարձկաններին, որոնց վրա միջազգային մարդասիրական իրավունքը չի տարածվում, և որոնք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների կենդանի ապացույցն են։ Այդ վարձկանները մեզ պետք են հետագայում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և բանաձևեր անցկացնելու համար։ Մինչդեռ հանձնելով այդ վարձկաններին՝ Նիկոլը Հայաստանին զրկում է իր գլխավոր հաղթաթղթերից և օգնում է Ալիևին մաքրել իր պատերազմական հանցագործությունները։

Ճիշտ հասկացեք. ես հոգով-սրտով կողմ եմ ցանկացած փոխանակման, որ մեր տղաները հետ գան։ Դա մեր համար պատվի հարց է։ Ու Հայաստանում ու Արցախում պահվում են բավականաչափ գերիներ 1-1 ձևաչափով փոխանակման համար։ Բայց այս վիժվածքը դա չի անում։ Նա գերիների փոխանակումն օգտագործելու է հերթական անգամ Հայաստանին, Արցախին ու համայն հայությանը կրկին դավաճանելու համար։ Նա օգնում է Ալիևին փոշիացնելու հայկական կողմի բոլոր փաստարկները։ Նա սրբագրում է Ադրբեջանի հաղթանակը։ Եվ հիմա, խաղալով մեր բոլորի հույզերի հետ, իրականում ծածուկ, բոլորից գաղտնի, իրականացնում է իր հերթական ստոր դավաճանությունը։ Նիկոլը նույնիսկ պատերազմից հետո խաղում է մեր տղաների ճակատագրի ու բոլորիս ապագայի հետ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
Ամենադիտված