Լույս չի լինի Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան 27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը «Կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»․ դեսպանատունը զգուշացնում է 

Ես պաշտոն չեմ ուզում, հիմա ունեմ պատվաբեր ոչ թե պաշտոն, այլ պաշտոններ. Արթուր Բաղդասարյան

Բլոգոսֆերա

«Օրինաց երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Վերջին օրերի իմ խոհերից։ Գրում եմ ի պատասխան բազմաթիվ հարցերի ։

Ցավոք, բազմաթիվ սխալներ եղան մեր երկրում և դրա հիմնական պատճառները թերևս այն էր, որ մեր պետությունը չէր կառավարվում ինստիտուցիոնալ մեխանիզմներով, չկար ռազմավարական պլանավորում, չէին հաշվարկվում անվտանգային միջավայրի ռեալ սպառնալիքները, չէին սահմանվում ռազմական անվտանգության և զինված ուժերի ինստիտուցիոնալ զարգացման հիմնական ուղենիշները, բացակայում էր կազմակերպված աշխատանքը օպերատիվ իրավիճակի օբյեկտիվ գնահատման, վերլուծության, հակազդման գործողությունները քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, տեղեկատվական և բազմաթիվ այլ ուղղություններով։

Ժամանակին ես մեծ աշխատանք եմ կատարել իմ ընկերների հետ միասին, ըստ որում առանց թմբկահարելու, զարգացնելու համար հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, նախաձեռնողն ենք եղել անվտանգային միջավայրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախաձեռնությունների, կոնկրետ քայլերի, գործողությունների, հիմնադիրն ենք եղել առանցքային ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտին առնչվող իրավական բազայի ձևավորմանը և բազմաթիվ այլ իրողություններ։

Այն ներառել է նաև մեր անվտանգությանը, զինված ուժերին, 102 ռազմական բազայի արդիականացմանը, հայկական ռազմարդյունաբերությանը, տեղեկատվական անվտանգության համակարգի զարգացմանը, Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ենթակառուցվածքների զարգացմանը առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Ելնելով ստեղծված բարդ իրավիճակից, առաջիկա հրատապ խնդիրները ես կբաժանեի երեք մասի.

Առաջինը՝ հումանիտար հարցեր, ներառյալ գերիների վերադարձ, անհետ կորածների որոնողական աշխատանքներ, դիերի փոխանակման ավարտ, մեր հայրենակիցների վերադարձ հարազատ բնակավայրեր, անօթևանների խնդրի լուծում:

Երկրորդը՝ սահմանների դեմարկացիա՝ պրոֆեսիոնալ մասնագետների և ժամանակակից տեխնիկական միջոցների ներգրավմամբ, սահմանային նոր ենթակառուցվածքների կառուցում, ականազերծման աշխատանքների իրականացում, ռուսական սահմանապահ ծառայությունների, հայկական բանակային ստորաբաժանումների ճիշտ տեղակայում։ Ըստ որում այս աշխատանքները պետք է կատարվեն ՌԴ մեր գործընկերների և այլ շահագրգիռ միջազգային կառույցների ակտիվ ներգրավմամբ։

Երրորդը՝ իշխանության և ընդդիմության միջև երկխոսության հարթակի ձևավորմամբ արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզի մշակում։ Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսել եմ հրապարակային, քանի որ ունենք բոլորովին նոր իրավիճակ։

Իշխանության պատասխանատվությունը, որի մասին շատ է խոսվում նախ և առաջ նշանակում է, եթե կուզեք առաջին հերթին նշանակում է վստահության քվեի խնդրի լուծում։ Անհնար է ազգի համար նման շրջադարձային որոշում կայացնելուց հետո իշխանությունը չդնի իր վստահության հարցը ժողովրդի դատին: Դա սոսկ ժամանակի հարց է և նաև դրան հանգելու ձևի։ Եվ ես համոզված կողմնակիցն եմ, որ այն տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև քաղաքակիրթ բանակցությունների ձևով և արդյունքում, առանց ցնցումների և հստակ ճանապարհային քարտեզով, որի մեջ պետք է ներառվեն երկու առանցքային խնդիր սահմանադրական փոփոխություններով կառավարման ձևի փոփոխության իրականացում՝ անցում կատարելով կիսանախագահական կառավարման համակարգին և 100% համամասնական համակարգին՝ առանց ռեյտինգային համակարգի, որին մենք ի սկզբանե դեմ ենք եղել։

Մեզ պես երկրի համար մեծ շռայլություն է իմիտացիոն խորհրդարանական համակարգը, այն դեպքում, երբ վարչապետի գերլիազորություններն ավելին են քան նախագահական կառավարմամբ երկրներում նախագահի լիազորությունները, ինչը և բերում է անձիշխանության, այլ ոչ թե համակարգային և ինստիտուցիոնալ կառավարման համակարգի։ Նույնը վերաբերվում է նաև արատավոր ռեյտինգային համակարգին։ Վստահ եմ, որ հենց ընտրություններն են և դրա արդյունքում ձևավորված ժողովրդական իշխանությունն է, որ պետք է գա լուծելու մեր ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։

Ապագայի իշխանությունը անպայման պետք է լինի կիրթ, գրագետ, փորձառու և հիմնված լինի ազգային միասնության, համաձայնության և համախոհության հենքի վրա։ Պետք է հիմնովին բացառվի հասարակությունը գույների բաժանելու, իրար դեմ հանելու, հայհոյախոսություների, թշնամանքի և ատելության մթնոլորտն ու արատավոր գործելաոճը։ Միթե քիչ թշնամիներ ունենք, որ հիմա ներքին թշնամություն ենք հրահրում և տարածում։ Համոզված եմ, որ հաջողության հասնելու համար երկրում պետք է ձևավորվի լայնախոհության և միասնականության մթնոլորտ։ Անթույլատրելի է այլևս անսխալականության բարդույթով տառապող, հանդուրժողականությունը և համախոհութունը մերժող 30-ամյա տևողությամբ ձգվող անձնիշխանության կործանարար համակարգը։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ, պատասխանատու պետություն, ամուր ինսիտուցիոնալ հենքով, կառավարման քաղաքակիրթ համակարգով, զսպման և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներով։ Այսքանը գլխավորի մասին։

Երկու խոսքով իմ մասին, քանի որ շատ են հարցնում։։ Ես պաշտոն չեմ ուզում, հիմա ունեմ պատվաբեր ոչ թե պաշտոն, այլ պաշտոններ, հրաշալի ընկերներ, նաև փայլուն միջազգային կապեր, հրաշալի ընտանիք և ինչպես նշել եմ , սպասում եմ անհամբեր թոռնիկիս ծննդյանը։ Կրկնում եմ չարախոսների համար պաշտոն ինձ հարկավոր չէ և հիշեցնում եմ երկու անգամ հրաժարական եմ տվել երկրի բարձրագույն պաշտոններից կամովին՝ Ռ. Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով 2006թ. հրաժարական եմ տվել ԱԺ Նախագահի պաշտոնից, իսկ 2014թ. ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որի առաջարկով կոալիցիա կազմեցի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրավելուց հետո, կրկնում եմ երրորդ տեղը, իսկ երկրորդ տեղում գտնվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ի դեպ շատերը ուզում էին, որ միանայի և էլի շատ շատերը ոչ:

Վերջինս 2008թ-ին չշարունակեց պայքարը, հետևաբար հասկանալի չէր, թե ում պետք է միանայի, եթե չեղավ երկրորդ փուլ, և ես 2008-ի մայիսին դարձա Ախ քարտուղար, ստեղծեցի ուժեղ կառույց, որը քայքայվեց այս 12 տարիների ընթացքում, մինչդեռ այն այնքան կարևոր դեր կարող էր խաղալ այս դժնդակ պատերազմի օրերին։

Այնպես որ, կրկնվում եմ թերևս, բայց երկու անգամ եմ կամովին հեռացել երկրի 2-րդ և 4-րդ պաշտոններից ելնելով իմ սկզբունքներից։ Սխալվել եմ արդյոք, որ ստանձնել եմ բարձր պաշտոններ, իսկ հետո հրաժարվել եմ դրանցից։ Գուցե, բայց դա արել եմ հավատով, ձևավորել եմ ուժեղ կառույցներ, տվել եմ դրանց նոր կշիռ և հեղինակություն, փորձել եմ անել ավելին, փոխել իշխանությունը ներսից, չի ստացվել ,թողել հեռացել եմ։ Բերեք ևս նման մի օրինակ։ Ուղղակի չկա։

Այնպես որ ինձ համար ուղղակի և՛ ցավալի, և՛ ծիծաղելի է ինչ որ պաշտոնների մասին խոսելը։ Ես ունեմ կրթություն, գիտությունների դոկտոր եմ, պրոֆեսոր, մի քանի, այդ թվում՝ Միջազգային Ակադեմիաների իսկական անդամ, ունեմ փորձ, կապեր, որոնք ծառայեցնում եմ իմ հայրենիքին, ինչքանով որ կարող եմ։

Նախկինում էլ, այժմ էլ և միշտ ծառայել եմ ու միշտ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու շահին, եթե որևէ տեղ, որևէ կերպ հնարվորություն ունենամ իմ երկրի անվտանգության, խաղաղության և զարգացման համար որևէ բան անելու, ապա անելու։

Առողջ եղեք հոգով և մարմնով»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի հեռուստահաղորդավարն ընկել է և կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցումԼույս չի լինիՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ից ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակըԹրամփը հայտարարել է, որ Կիևին հողերի վերադարձի հարցը չի քննարկվումԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Որտեղ է հանգիստը վայելում Իվետա Մուկուչյանը (լուսանկարներ)Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը«Կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»․ դեսպանատունը զգուշացնում էԻշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան ԱբրահամյանԲուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին Մակրոնը մերժել է Թրամփի առաջարկըՍիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել Երևանի քաղաքապետարանը զգուշացնում էՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը Ֆինլանդիայի նախագահը հրավիրվել է՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդինՔաղաքացու կյանքը պիտի հեշտացնենք․ ՓաշինյանՆոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համարԲայրամովն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական Միությունն արդեն 25%-ով կախված է ԱՄՆ գազի մատակարարումներից․ ԵվրահանձնաժողովԻսպանիայում զոհերի թիվը հասել է 4 տասնյակիԿորուստ՝ Արփի Գաբրիելյանի ընտանիքում (լուսանկար)Արտակարգ դեպք Հալաբյան փողոցում«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակՈրն է Եվրոպայի զսպվածության պատճառը Թրամփի հետ հարաբերություններում․ NYTԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինԳորիսում դպրոցի աշակերտ է մահացելԷրդողանը բացատրել է, թե ինչպես կարող է Իրանը հաղթահարել «թակարդներով լի» ժամանակաշրջանըՏոկաևը Թրամփից հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդինԳեղարքունիքում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել Սիրիայի անցումային նախագահ ալ-Շարաան չեղարկել է Գերմանիա այցը․ ReutersՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներինԲախվել են «Mercedes-Benz»-ը և «Volkswagen»-ը. կան տուժածներՀայաստանը՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնում․ ինչ սպասել 2026թ-ից (տեսանյութ)ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն ԱշոտյանՆեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանըԱրևմուտքում խոսել են ԵՄ-ի՝ Ռուսաստանին «թելադրելու» լիազորությունների բացակայության մասինԳրենլանդիան չի զիջի ԱՄՆ ճնշմանը. Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ ոստիկանությունում և ՓԾ-ում (տեսանյութ)Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Ամենադիտված