«Ինձ համար մեծ պատիվ է, որ ընդգրկվել եմ բոլոր ժամանակների և ժողովուրդների աշխարհի խորհրդանշական հավաքականում»․ Մեսսի
Սպորտ
Բարսելոնայի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է բոլոր ժամանակների և ժողովուրդների աշխարհի խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու իրադարձությանը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել նման թիմում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են ինձ համար, ինչպես նաև շնորհավորել բոլորին, ովքեր հայտնվել են լավագույնների ցուցակում: Դա իրական ֆենոմեններ են», - գրել է Մեսին Ինստագրամի իր էջում։ Խորհրդանշական հավաքականը կազմել է ֆրանսիական ազդեցիկ France Football ամսագիրը: Խորհրդանշական հավաքական է մտել նաև ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ ճանաչված Լև Յաշին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան