«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հարգելի պատճառով չի մասնակցի երթին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս ընդդիմադիրները երթ արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ չնայած անձրեւոտ ու ցուրտ եղանակին, բավականին մարդ էր մասնակցում։
Ֆրանսիայի հրապարակում հանդես գալով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա երեքշաբթին «պետք է լինի այս շարժման ամենավճռական օրը», այդ օրվանից սկսում են գործադուլ-դասադուլներ։
Իսկ մինչ այդ երթերը շարունակվելու են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին էլ մեծ հանրահավաք է կայանալու Ազատության հրապարակում։ Այդ օրը նաեւ իշխանություններն են որոշել երթ անել՝ դեպի Եռաբլուր, սակայն զոհվածների հարազատները որոշել են թույլ չտալ վարչապետին բարձրանալ զոհվածների գերեզմանների մոտ։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի երթին, նրա բացակայության համար հարգելի պատճառ կա՝ հոր մահը»: