Ֆրանսիայի առաջնությունում «ՊՍԺ»-ն հաղթեց «Լորիենին» ու բարձրացավ երկրորդ տեղ
Սպորտ
Ֆրանսիական առաջնության 15-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ հաղթեց «Լորիենին»:
Չորեքշաբթի օրը կայացած հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ Կիլիան Մբապպեի (50-րդ րոպե, 11 մետրանոց) և Մոիզ Քենի (60֊րդ րոպե) խփած գոլերով: 49-րդ րոպեին հյուրերից կարմիր քարտ ստացավ Էնդրյու Գրավիլոնը:
«Մոնակոն» սեփական հարկի տակ ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի բացակայության պայմաններում 0: 3 հաշվով պարտվեց «Լանսին»: «Լիոնը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բրեստի» հետ՝ 2: 2 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան