Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց 10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեց Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում» Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում 

«168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կեսբերան հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Չի ասվել, սակայն, ամենակարևորը՝ ե՞րբ է նա պատրաստ այդ ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական  դիսկուրսը լցված է պարզագույն հարցի քննարկմամբ, թե իբր Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ժամկետը հետաձգում է, քանի որ վախենում է՝ հրաժարական ներկայացնելու դեպքում մեծն Էդմոն Մարուքյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը և դառնալ վարչապետ։ Այս ծիծաղաշարժ վարկածի քննարկման արդյունքում երկրորդական պլան է մղվում ամենակարևոր՝ ընտրությունների անցկացման հետ կապված բովանդակային հարցը։

Դասական մոդելում նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական գործիչները ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրեր և, եթե կարողանում են համոզել ընտրողներին, վստահության քվե են ստանում։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրություններին մասնակցելու դեպքում պետք է ներկայացնի ոչ թե ապագայի ծրագրեր, այլ ամենամոտ անցյալի վերաբերյալ հաշվետվություն։ Նա պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի՝ ինչպե՞ս հանձնվեց Շուշին, ինչո՞ւ դադարեցվեց բանակի համալրումը, ինչո՞ւ չընդունվեցին պատերազմն ավելի վաղ դադարեցնելու առաջարկները, և այլն։

Որքան ավելի վաղ տեղի ունենան ընտրությունները, այնքան հարցերն ավելի տաք ու շատ են լինելու։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այնպիսի միջավայրում, որում պատերազմի մասին հարցադրումները գոնե պակաս արդիական կլինեն, և ինքը կկարողանա խոսել ապագայի մասին։ Հենց այդ նպատակով այսօր հետևողականորեն կատարվում է հայ հասարակության հոգեբանության, էլեկտորալ միջավայրի ադրբեջանացում։ Մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են պատերազմում պարտության «արդարացիության», Ադրբեջանին հանձնված հողերի «ադրբեջանական պատկանելության» մասին թեզեր։ Ամեն ինչ արվում է հասարակությանը պարտության հետ հաշտեցնելու ու Ադրբեջանի հաղթանակը լեգիտիմացնելու համար, որպեսզի մարդիկ իրենց ապագան պատկերացնեն արդեն այդ՝ ադրբեջանական իրականության տիրույթում։

Եթե դա տեղի ունենա, ապա ժամանակ անց ընտրությունների անցկացման դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կստանա խոսել արդեն ադրբեջանաթուրքական իրականության ապագայի մասին՝ խուսափելով պատերազմում կրած պարտության մասին հաշվետվությունից։ Վերջնարդյունքում ուղիղ չի ասվելու, բայց ենթատեքստով հասկացվելու է, որ պատերազմը ոչ թե չարիք էր, այլ բարիք, որովհետև դա հնարավորություն տվեց ապաշրջափակել ճանապարհները, ինչն էլ իր հերթին՝ հիմքեր է ստեղծում «ավելի լավ ապրելու» համար։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընտրություններում կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է։ Ուստի նրա հայտարարությունները՝ Շուշիի ադրբեջանական լինելու մասին, պետք է դիտարկել ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ դավաճանական, որքան՝ հենց ապագա նախընտրական տրամաբանության ներքո։

Նրա համար իշխանությունն ամենայնից վեր է, և այն պահպանելու համար պատրաստ է անգամ սեփական ազգանունն ադրբեջանական դարձնել, հատկապես որ, Փաշինյանից՝ Փաշաև ընդամենը կես քայլ է։ Գլոբալ առումով հենց այս պատճառով է Նիկոլ Փաշինյանը փորձում հնարավորինս հետաձգել արտահերթ ընտրությունների անցկացումը, որպեսզի ժամանակի հետ ու իշխանական քարոզչության արդյունքում հայ հասարակությունը սկսի գորովանքով վերաբերվել պատերազմում կրած պարտությանը, ուրախությամբ ընդունել Արցախի՝ «ադրբեջանական պատկանելությունը» և Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալ ադրբեջանահայաստանի շենացման համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին
Ամենադիտված