Չղջիկները COVID-19-ի ծագման «ամենահավանական» տարբերակն են․ Գոլիկովա
Համաշխարհային ՄամուլՉղջիկները COVID-19- ի ծագման «ամենահավանական» տարբերակն են, բայց այդ հանգամանքը հաստատելու համար դեռևս շատ հետազոտություններ կպահանջվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
«Կարծում եմ, որ դեռ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հաստատելու համար, որ կորոնավիրուսը ծագել է չղջիներից։ Համենայն դեպս, մենք դրանք իրականացնում ենք»,֊ «Վեստիին» տված հարցազրույցում ասել է Գոլիկովան։